24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2017

Ինչ թեկնածուներ կան թիվ 3 ընտրատարածքում

ՀՀ թիվ 3 ընտրատարածքն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական համայնքները: Արդեն ներկայացրել ենք, թե ինչ թեկնածուներ են ներկայացված կուսակցությունների տարածքային ցուցակներով թիվ 1 և թիվ 2 ընտրատարածքներում: Հանրապետական կուսակցությունն այստեղ ներկայացրել է հետևյալ թեկնածուներին` Վլադիկ Աբրահամյան, Սամվել Ալեքսանյան, Անահիտ Ավագյան, Նիկոլայ Դալլաքյան, Հովհաննես Թադևոսյան, Շուշանիկ Հակոբյան, Արայիկ Հովհաննիսյան, Կարապետ Միրքայան, Կորյուն Նահապետյան, Տիգրան Նիկողոսյան, Արմինե […]

Հայաստանում մեկնարկեց 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը տոնելու կապակցությամբ Հայաստանում հերթական անգամ մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Այս տարվա երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կանցկացվեն 600-ից ավելի ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ: Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, մշակույթի, […]

Պոլսահայ պատգամավորը մեջլիսում հիշեցրել է արևմտահայ ֆեմինիստ կանանց մասին

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կին պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում խոսել է կնոջ նկատմամբ բռնության վերաբերյալ նոր օրենքի նախագծի մասին: Ըստ հայկական «Ակոսի»` մեջլիսի լիագումար նիստում ելույթ ունեցած Դողանը ներկաներին հիշեցրել է արևմտահայ կին գրողների ու մտավորականների մասին, որոնք եղել են Թուրքիայի առաջին ֆեմինիստները: Դողանը ցուցադրել է թուրքերենով տպագրված «Արդարության ճիչ» գիրքը, որը պատմում է ֆեմինիստ […]

Դաշնակցությունը ժողովրդին բառերով չի կերակրել.Դավիթ Լոքյան

ՀՅԴ-ն  ընտրողների հետ հանդիպումը սկսել է  Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից: Գեղամավանի ընտրողների հետ հանդիպման էին եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ողջունելով հավաքվածներին, նշել է,  որ քարոզարշավի առաջին հանգրվան ընտրել են Գեղամավանը, որովհետև իրենք ունեն առաջնահերթություններ` կապված հենց այս գյուղի հետ, […]

Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետին պարգևատրել է

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզից մեկնել է հայաշատ Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է քաղաքի «Բելկուրի» հրապարակ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լիոնի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը Նախագահ Սարգսյանը շնորհակալություն […]

Զգացմունքներով առաջնորդվելով…

Այսօր լրագրողների հետ զրույցում Գագրիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն,  անդրադառարձավ  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը,որում վերջինե նշել էր՝ Ծառուկյանը ընտրարշավի ժամանակ դրամական ու նյութական խոստումներով տալով՝ խախտել է օրենքը։ Իվետա Տոնոյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր  հանդիպումից հետո հարյուրավոր մարդիկ աջակցության խնդրանքով դիմում են Ծառուկյանին՝ այս կամ այն հարցի լուծման ակնկալիքով: «Այս դեպքում Տավուշի մարզում պարոն Ծառուկյանի […]

Հայաստանում կիրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ․ վարչապետի հարցազրույցը Reuters-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազույց է տվել Reuters գործակալությանը, որի ընթացքում ասել է, որ Հայաստանը պատրաստ է իրագործել ժողովրդականություն չվայելող քայլեր, որոնց թվում է՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում՝ մինչև 2018 թվականը հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադարձնելու համար:  Գործակալությունը նշում է, որ երկիրը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից և վերջին երկու […]

Թուրք դիվանագետները Շվեյցարիայից ապաստան են խնդրել

Դիվանագիտական անձնագրեր ունեցող մի շարք Թուրքիայի քաղաքացիներ քաղաքական ապաստան են խնդրել Շվեյցարիայից: Թուրքական  «Haberler» լրատվական կայքը, հղում անելով շվեյցարական հայտնի «Tages Anzeiger » թերթին, նշում է, որ  ապաստան խնդրողների մեջ է եղել նաև Բեռնում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Վոլքան  Քարագյոզը: Վերջինս խնդրել է, որ իր ընտանիքին նույնպես ապաստան տրամադրվի: Աղբյուրը չի մանրամասնում, […]

Բոլորն էլ ասում են, սակայն ընտրողն ինչպե՞ս պատկերացնի. Թ. Պողոսյան

Ցավալի է, որ առայժմ քաղաքական ուժերը մանրամասն չեն ներկայացնում ծրագրերը, այլ ինչ-որ կետեր են ներկայացնում, որոնք ավելի շատ լոզունգային մոտեցումներ են: Ինձ հետաքրքրում է, թե արցախյան հիմնախնդրի լուծումը հինգ տարում ինչպես են պատկերացնում, որ կետից ուր ենք հասնելու, ներկայացնեն ապրիլյան դասերն ինչպես են ընկալել, ինչ օրենքներ կփոխեն, որպեսզի այդ դասերի բացերը, որոնք մնացել են, կյանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի