18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2017

«Եթե չեք ցանկանում՝ հաստափոր օլիգարխները պատգամավոր դառնան…»

«Եթե չեք ցանկանում՝ հաստափոր անգրագետ օլիգարխները պատգամավոր դառնան՝ ձայերը մի՛ վաճառեք», – այսօր  նախընտրական քարոզարշավի ընթացքում այսպիտի հայտարարություն  արեց  «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ Ապարանում: «Ձեզնից է կախված ապագան: Կցանկանաք հաստափորներին եւ օլիգարխներին՝ նրանց կստանաք: Կցանկանաք անգրագետ պատգամավորների՝ նույնպես: Սակայն ամեն ինչ կարող է այլ կերպ լինել: Մի՛ մոռացեք ձեր պատասխանատվության մասին: Մի՛ ասեք՝ […]

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

2017 թվականի  մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով: 2017 թվականի փետրվարի 28-ին «Asparez.am» լրատվամիջոցում տպագրված «Դատական նիստի ընթացքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը» վերտառությամբ հոդվածը առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ և դատախազի կողմից ուղարկվել է […]

Քվեարկության կարգի վերաբերյալ իրազեկման ցուցապաստառները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են քվեարկության կարգի իրազեկման վերաբերյալ ցուցապաստառներ: Առաջիկայում նշված ցուցապաստառները  կտպագրվեն և կտրամադրվեն ընտրական գործընթացների մասնակիցներին: Հանրային իրազեկման աշխատանքների իրականացման նպատակով խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին աջակցել տեղեկատվական ցուցապաստառների տարածման գործում:  

Ընտրակաշառք բաժանող ցանկացած ուժ կապ ունի իշխանության հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Կոնդում ընտրական հանդիպման ժամանակ խոսեց ընտրակաշառք բաժանելուց: Նա ասաց, որ բոլոր ուժերը, որ ընտրակաշառք են բաժանում, իշխանության մաս են կազմում: «Կգան, կբաժանեն ընտրակաշառքներ, կապահովեն ներկայությունը խորհրդարանում, որի միակ նպատակն են համարելու նորից ժողովրդին կեղեքելը, թալանելը: Եթե այդ ընտրակաշառքի հետևից ժողովուրդը գնա, նույնը կկրկնվի»,-նշեց նա:  

Մարտի 8-ի կապակցությամբ Մելանիա Թրամփը ընդունելություն է կազմակերպել Սպիտակ տանը /ֆոտո/

Նախօրեին կանանց տոնի կապակցությամբ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը ընդունելություն է կազմակերպել Սպիտակ տանը։  Միջոցառումը տեղի է ունեցել պետական ընդունելությունների սրահում, մասնակցել են բացառապես կանայք։ «Ես ինքս փախստական եմ, մեծացել եմ կոմունիստական հասարակության մեջ եւ գիտակցում եմ ազատության եւ իրավահավասարության արժեքը»,- իր ելույթում ասել է Մելանիան։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ […]

Հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա Վարդուհի Սարոյանի մահվան դեպքի առթիվ: 2017թ. մարտի 7-ին՝ ժամը 19:10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարված անհետաձգելի քննչական […]

Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորելով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը, որտեղ […]

Նախորդ տարվա մարտի 8-ի համեմատությամբ դեպքերը թիվը վնազել է

2016 թ. մարտի 8-ին հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 27 մարդ։ Հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշները, ինչպես և մարտի 8-ին Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին սպասվելիք աշխույժ երթևեկը, Ճանապարհային ոստիկանությունը Կանանց տոնի նախօրեին հայտարարություն տարածեց ուժեղացված ծառայության մասին՝ վարորդներին հոդորելով տոնական օրը բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի