11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա Վարդուհի Սարոյանի մահվան դեպքի առթիվ:

2017թ. մարտի 7-ին՝ ժամը 19:10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացած կինը հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի, 1976թ. ծնված Վ.Սարոյանը։ Նախնական տվյալներով՝ կինն ընկել է բնակելի շենքի կողային հատվածում առկա հրդեհային տագնապի ժամանակ օգտագործվող աստիճանավանդակի 4-րդ և 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից:

Դեպքի վայրի զննությամբ՝ կնոջ ձախ ձեռքին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փակցված երկու ծրար, որոնց մեջ եղել են մատիտով կատարված ձեռագիր գրառումներ՝ ուղղված հարազատներին: Աստիճանավանդակի 4-րդ և 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից հայտնաբերվել է նաև ստվարաթղթե տոպրակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և մատիտ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ