24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2017

Հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) ՀՀ 1600 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել և պարզել, որ հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը։ Սոցհարցման շրջանակում եղել է նաև պարզելը, թե ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վարկանիշն ինչպիսին է: Արդյունքում պարզվել է, որ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը՝ […]

Գյուղացիների խնդիրները կարելի է լուծել կարճ ժամանակահատվածում

Այսօր նախընտրական քարոզարշավի ընթավքում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում նշեց՝ գյուղացիների խնդիրները հնարավոր է կարճ ժամանակում լուծել:  Անդրադառնալով գյուղացիների խնդիրներին՝  Ծառուկյանն ասաց.  «Ես գիտեմ, որ դուք բազմաթիվ խնդիրներ ունեք, որոնք պետք է լուծել: Վստահ եմ, որ դրանք շատ հեշտ լուծվող խնդիրներ են եւ հնարավոր է կարճ ժամանակում լուծել»,-ասաց նա: Գագիկ Ծառուկյանը […]

Ի՞նչ է ակնկալում ՀՅԴ-ն /տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին , թե ՀՅԴ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններից: «Այդ հարցին թույլ տվեք այստեղ չպատասխանեմ, որովհետև ես գտնվում եմ Կառավարության շենքում, պետական մարմնի շենքում:Երկուշաբթի օրվանից ես ամբողջությամբ արձակուրդում եմ և մեծ սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»,-նշեց նախարարը:   Մանրամասները` տեսանյութում:

Ապարանում երեք երեխա մկնդեղ են կերել

Մարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի  բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Էմմա Ղ.-ն, 2012 թ. ծնված Նարե Ղ.-ն և 2014 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից:

Մեքենան հայտնվել է սննդի սպասարկման կետում

Երևան քաղաքի Ռադիոկայմ թաղամասում մարտի 9-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում եմ, որ Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes E320» մակնիշի 97 NO 700 (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 21 QQ 022 պետհամարանիշերով (վարորդ՝ 1968 թ. ծնված […]

«Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը: «Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել»,- ողջույնի խոսքում ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, կարևորել […]

Գնացքը բախվել է բեռնատարին

Մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի 947 NMS 123 պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին. տուժածներ չկան:

Փոփոխությունները խնդիրները լուծելու համար են

Հայաստանի կառվարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «ՀՀ քննչական ծառայության մասին» օրենքում տեխնիկական փոփոխությունների նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝  փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթ են կրում: «Մի շարք օրենքներով  Քննչական կոմիտեի կադրերի  ռեզերվում գտնվող անձինք աշխատակիցներ են համարվում,  իսկ այլ օրենքներով ՝ ոչ:  Փոփոխություններն առաջարկվում են նմանատիպ խնդիրները լուծելու համար»,-ընդգծեց  նախարարը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել է արագ արձագանքման խումբ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրման, վերլուծության, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, դրանցով նախաքննության կատարման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցությունը համակարգելու նպատակով` 2017 թվականի մարտի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի