21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) ՀՀ 1600 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել և պարզել, որ հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը։ Սոցհարցման շրջանակում եղել է նաև պարզելը, թե ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վարկանիշն ինչպիսին է: Արդյունքում պարզվել է, որ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը՝ 26 տոկոս, իսկ «Ելք» դաշինքին և ՀՅԴ-ին բաժին է հասել 3 տոկոսը, ՀՎԿ-ին՝ 2 տոկոս։ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին իր ձայնը կտա հարցվածների 1-ական տոկոսը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ