21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2017

Գնա, Սամվել Ալեքսանյանից փող ուզի. միջադեպ Փաշինյանի հետ

«Հո դախլ չի՞: Գնա, Սամվել Ալեքսանյանից փող ուզի: Ես փող չեմ տալիս, ելք եմ առաջարկում»,-այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ արձագանքեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից մեկին, ով հարցրեց, եթե այս դաշինքի օգտին քվեարկեն իրենց փող կտան արդյոք: «Ելքը» շարունակեց շրջել Շենգավիթում՚ քաղաքացիներին բուկլետներ բաժանելով ու հայտարարելով.  «Ելք կա»:  Քաղաքացիներին դիմելով՚ Փաշինյանն ասաց, որ եթե իրենց […]

«Թող գործ անի»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Հրանտ Բագրատյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել՝ ի՞նչ է փոխվել մեր երկրի տնտեսության մեջ՝  վարչապետ Կարեն Կարապետյանի պատշոնավարման օրից ի վեր: Անդրադառնալով այս հարցին՝ Հրանտ Բագրատյանը նշեց. «Լավ է, որ վարչապետը  նվագում է, ժպտում է, բայց թող գործ անի: Տնտեսական հարցերը կարևոր են: Ես չգիտեմ՝ ով […]

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայանա ”Fly with me” երգով

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի կողմից ընտրվել է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին եւ կներկայանա եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին: Մրցութային երգը կկրի ”Fly with me” խորագիրը: Ընտրության համար ստացվել էին շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին եւ […]

«Ելք» դաշինքի շրջայցի ընթացքում վթար է տեղի ունեցել

Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա ընտրական տարածքում «Ելք» դաշինքի շրջայցի ընթացքում վթար է տեղի ունեցել: «Ելք» դաշինքի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան բախվել է մի քաղաքացու «Լեքսուս»-ին: Վերջինիս վարորդը դժգոհել է, որ մի քանի տասնյակ հազարի վնաս է հասցվել իր մեքենային:

Արցախը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է. Արման Թաթոյան

նևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան առանձին հանդիպումներիշրջանակներում Արման Թաթոյանի կողմից բարձրացվել են Արցախին առնչվող հարցերը մարդու իրավունքների տեսանկյունից: Խոսքը,մասնավորապես, վերաբերում է վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախ այցելող միջազգային լրագրողների,փորձագետների, պատգամավորների նկատմամբ արհեստական քրեական հետապնդում հարուցելու ու նրանց ահաբեկելու՝ քաղաքակիրթ աշխարհիստեղծած արժեքները վերացնելու փորձերը:   Իր հանդիպումների ընթացքում Արման Թաթոյանը նշել […]

«Բա ո՞ւր էիք այն ժամանակ, հիմա դարձել եք ազգի փրկիչներ» (տեսանյութ)

«Չկա հզոր, լուրջ, ճիշտ ընդդիմություն, կամ ճիշտ ընդդիմություններ, խմբեր, փոքր կուսակցություններ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը: Ապա նա հերթով անդրադարձավ քաղաքական ուժերին: ՕՐՕ դաշինքի մասին ասաց, որ իրենց ուժը որոշել էր միանալ, սակայն հետո հասկացան` գզվռտոցներ են սկսվել այս դաշինքում: «ՕՐՕ է, ի՞նչ է, բա ուր է հիմա, Ամերիկայո՞ւմ է…անհասկանալի կռիվեր, պայմաններ դնել: […]

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանում հայերի կոտորածը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի քանի կոնգրեսական դատապարտել են 1988-1990թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայերի կոտորածները, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Նշվում է, որ հայերի կոտորածը դատապարտող կոնգրեսականներն են՝  Բրեդ Շերմանը, Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը։ Նրանք ոգեկոչել են անմեղ զոհերի հիշատակը եւ հույս են հայտնել, որ նման բան այլեւս երբեք չի կրկնվի։ Կոնգրեսականները կոչով […]

Այս ընտրությունները լեգիտիմ չեն. Գ. Սարուխանյանը փոխանցեց Վ. Ավետիսյանի կոչը (տեսանյութ)

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն այսօր  «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց Վոլոդյա Ավետիսյանի կոչը հայ ազգին: Նախ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ Վ. Ավետիսյանի ցանկությունն էր, որ իրեն հանդիպեին Սարուխանյանն ու պատգամավոր Զարոհի Փոստանջյանը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ կոչը փոխանցվել է: Վ. Ավետիսյանը կոչ է արել ընտրությունների ժամանակ չընտրել ՀՀԿ-ին, ապա […]

Երկրաշարժերը 2017թ. մարտի 2-ից մինչև 8-ը

Ս.թ. մարտի 2-ից մինչև 8-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 19-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած և երկրի մակերևույթին 2-3 բալ ուժգնությամբ զգացված սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 5-ին, ժամը 18:28-ին, M=0.6 Մասիս քաղաքից 7 կմ դեպի հարավ-արևմուտք, մարտի 7-ին, ժամը 03:22-ին, M=1.7 Բավրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի