24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2017

ԿԸՀ-ի համար դեռ «Օրինաց երկիր» է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների համար ձևավորված թվով 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մարտի 8-ը` ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը: Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ […]

Արտերկրում էլ թոշակ կստանան

Հայաստանում զինվորականների թոշակները կվճարեն նաեւ արտերկրում բուժվելու դեպքում: ՀՀ կառավարության այսօր՝ մարտի 9-ի նիստում այս մասին համապատասխան որոշում ընդունվեց: Նշվեց, որ մարտական առաջադրանք կատարելիս վիրավորում ստացած եւ արտերկրում բուժում ստացող զինծառայողների թոշակը կվճարեն լիազորագրով:

Ոչ մի բան չի կարող կանգնեցնել Աստծո ծրագիրը, քանի դեռ …

Երբեմն մեր գլխին փորձանք ենք բերում, որովհետև վատ բաներ ենք անում և պիտի քաշենք դրանց հետևանքը: Բայց երբեմն էլ քո վրա մարտհրավերներ են գալիս, որովհետև դու ճիշտ ճանապարհի վրա ես քայլում: Եթե դու սրտանց Քրիստոսին հետևես, քո դեմ այս աշխարհը պայքարելու է: Պետրոս առաքյալն ասում է . «Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ […]

Դժգոհ է

«Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ»,-այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ  նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային […]

Ավտովթար Վանաձորում. կան տուժածներ

Մարտի 8-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 70 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Suzuki» մակնիշի 35 AM 644 և «Opel Vectra» մակնիշի 57 AV 577 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի […]

Առնվազն այս 4 քաղաքական ուժերը լինելու են խորհրդարանում (տեսանյութ)

«Իրականում, բացառությամբ 2-3 քաղաքական ուժերի, որոնց գաղափարախոսական, քաղաքական ուղղվածությունները, միգուցե, տարբերվում են մյուսներից, մնացածի մոտ այդքան էլ մեծ տարբերություն չենք տեսնում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն`անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ծրագրերին: Քաղաքագետը նշեց, որ ներքին և արտաքին քաղաքականության առումով ամեն մի կուսակցություն փորձում է տարբեր նիշ վերցնել, բայց այդքան էլ չեն […]

ՊԵԿ-ը խոշոր չափի չհայտարարագրված ոսկյա եւ արծաթյա զարդեր է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը 3 դեպքով, ընդհանուր առմամբ, մոտ 4 կգ չհայտարարագրված զարդ է հայտնաբերել: Քաղաքացիներ Գեղամ Մինասյանի, Սամվել Ռշոյանի և Վահե Նալբանդյանի անունով փետրվարի 23-ից 25-ը Հայաստան ներկրված բեռների մեջ առկա են եղել չհայտարարագրված ոսկյա և արծաթյա զարդեր: «Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները «Մետեքսիմ Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության տարածքում «Ռապիսկան» սարքի օգնությամբ զննության […]

Կառավարությունը նոր հիմնադրամ ստեղծեց

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ստեղծել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեղամ Գևորգյանը: Հիմնադրամի ստեղծման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կդադարեցվի «Գյուղատնտեսական ծրագրերի հիմնարկի» գործունեությունը:

ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև զբոսաշրջության ոլորտում առաջընթաց կլինի

Մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում հուշագիր են ստորագրել, որով պամանավորվել են նպաստել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես՝ Հայաստան և Ֆրանսիան նախաձեռնում են․   հմտությունների և փորձի փոխանակում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի