14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բոլորն էլ ասում են, սակայն ընտրողն ինչպե՞ս պատկերացնի. Թ. Պողոսյան

Ցավալի է, որ առայժմ քաղաքական ուժերը մանրամասն չեն ներկայացնում ծրագրերը, այլ ինչ-որ կետեր են ներկայացնում, որոնք ավելի շատ լոզունգային մոտեցումներ են:

Ինձ հետաքրքրում է, թե արցախյան հիմնախնդրի լուծումը հինգ տարում ինչպես են պատկերացնում, որ կետից ուր ենք հասնելու, ներկայացնեն ապրիլյան դասերն ինչպես են ընկալել, ինչ օրենքներ կփոխեն, որպեսզի այդ դասերի բացերը, որոնք մնացել են, կյանքի կոչենք:

Եթե նայում ենք, չկա գործողությունների ծրագիր: Ասում են՝ պաշտպանելու ենք հայկական շահերը: Բոլորն էլ ասում են, սակայն ընտրողն ինչպե՞ս պատկերացնի, թե որն է լինելու հայկական շահի ընկալումը: Բոլորն ասում են՝ զարկ տանք արտաքին քաղաքականությանը, դիվանագիտության հզորացմանը, տնտեսությանը, բայց գործողություններով չենք հասկանում, քանի որ առայժմ չեն ներկայացնում:

Պատգամավոր Թևան Պողոսյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ