20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դաշնակցությունը ժողովրդին բառերով չի կերակրել.Դավիթ Լոքյան

ՀՅԴ-ն  ընտրողների հետ հանդիպումը սկսել է  Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից: Գեղամավանի ընտրողների հետ հանդիպման էին եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ողջունելով հավաքվածներին, նշել է,  որ քարոզարշավի առաջին հանգրվան ընտրել են Գեղամավանը, որովհետև իրենք ունեն առաջնահերթություններ` կապված հենց այս գյուղի հետ, քանի որ պատգամավորության թեկնածու են առաջադրել Իշխան Սաղաթելյանին:

Լոքյանը ընդգծել էց, որ իրենք երբեք իրենց սկզբունքներից հետ չեն կանգնել: «Դաշնակցությունը մեկ տարի առաջ համաձայնեց մտնել կառավարություն, որպեսզի կարողանա այն տնտեսական, քաղաքական ծրագրերը իրականություն դարձնել, որոնք այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ են մեր երկրին»,-ասել է Դավիթ Լոքյանը:

Լոքյանի  խոսքով` Դաշնակցությունը երկրում լուրջ փոփոխությունների հիմք է դրել և բառերով ժողովրդին չի կերակրելու, որովհետև, ըստ նրա, ժողովուրդը բոլորի կողմից լսել է  ամենալավ խոստումները:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ