06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Զգացմունքներով առաջնորդվելով…

Այսօր լրագրողների հետ զրույցում Գագրիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն,  անդրադառարձավ  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը,որում վերջինե նշել էր՝ Ծառուկյանը ընտրարշավի ժամանակ դրամական ու նյութական խոստումներով տալով՝ խախտել է օրենքը։

Իվետա Տոնոյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր  հանդիպումից հետո հարյուրավոր մարդիկ աջակցության խնդրանքով դիմում են Ծառուկյանին՝ այս կամ այն հարցի լուծման ակնկալիքով:

«Այս դեպքում Տավուշի մարզում պարոն Ծառուկյանի արձագանքը  պարզապես կարելի է դիտարկել մարդկային զգացմունքայինի դաշտում, որովհետեւ որեւէ մեկին որեւէ բան չի տրամադրվել, միայն ասվել է, որ, այո, կանդրադառնան այդ հարցերին:

Մեր դիրքորոշումն է` ինչպես որ օրենքով սահմանված է, մինչեւ ապրիլի 2-ը այդպիսի նախադեպեր չեն լինելու եւ ապրիլի 2-ից հետո մենք կանդրադառնանք այդ հազարավոր խնդիրներին: Անդրադառնալով ընտրակաշառք ձեւակերպմանն ուզում եմ նշել, որ համաձայն չեմ, միայն պարոն Ծառուկյանի մարդկային, զգացմունքային վերաբերմունքն է եղել իրեն դիմող մարդկանց»,-ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք՝  Արմավիրի մարզում քարոզչության ժամանակ Ծառուկյանը խոստումներ էր տվել գյուղացիներին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ