14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ես չեմ ուզեցել, որ որևէ մեկիդ մատը փուշ մտներ»

Արմավիրի մարզում այսօր  «Ծառուկյան դաշինքի» ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, մինչև նախընտրական ելույթը կսկսեր,  բազկամարտով իր ուժերը չափեց ներկաներից մի քանիսի հետ, ապա հաղթանակ տանելուց հետո բեմահարթակ բարձրացավ:

«Սիրելի ժողովուրդ, 2015 թականին հեղափոխություն էր, կանգնած էիք կողքս, բայց արյուն էր թափվելու, պատասխանատվությունն իմ վրա, իմ խղճի առաջ էր լինելու: Ես ասել եմ՝ իմ թիմակիցներին մի կպեք, ժողովրդից արյուն չթափվի, ես պատասխան եմ տալիս, եկեք ստուգեք, ինչ ուզում եք արեք, հարց չկա: Ես չեմ ուզեցել, որ որևէ մեկիդ մատը փուշ մտներ, եթե էդ մարդը լինեի, կասեի՝ առաջ ժողովուրդ: Այսօր ընտրություն է, դա արդեն հեղափոխություն չէ»,-  ասաց Ծառուկյանը:

Գյուղապետերից մեկը, մոտենալով Ծառուկյանին, նշեց՝ համայնքը գյուղտեխնիկայի կարիք ունի: Ծառուկյանն արձագանքեց.  «Ընտրությունից հետո Ծառուկյանը խոսք ա տալիս, կգաս մի հատ տեխնիկա գյուղի համար կստանաս: Բայց ընտրություններից հետո, որ ընտրությունները կապ չունենան»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ