24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 7, 2017

Փաստաբանների պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ

Փաստաբանների պալատին այլընտրանք է հարկավոր. պետք է ստեղծվի մեկ այլ կառույց, որը չպիտի վերահսկվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեցին փաստաբանները: « Հետապնդումները հանգեցրեցին նրան, որ իրավապահ մարմինները թեեւ գիտեին, որ ուժեղ փաստաբանական պալատ գոյություն ունի եւ շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, համապատասխան կառույցները իրենք սկսեցին ոտնահարել փաստաբանների իրավունքները:  ՔԿՀ-ներում փաստաբանները չէին կարողանում […]

Լավ լուր

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև անցկացված քննարկումների արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայտարարում է Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ երկաթուղային և լաստանավային փոխադրումների սակագների նվազման մասին։ Ինչպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին փոխանցեց ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, սակագների օպտիմալացման վերաբերյալ վրացական և ռուսական կողմերի հետ տարված բանակցությունների արդյունքում այդ երկրների տարածքով […]

Քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր

  Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական    համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր: Կողմերը քննարկել են նաև […]

Լուրջ մեսիջ

«Հանրապետական կուսակցության նախընտրական հոլովակում, փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանից բացի, ոչ մի ուրիշ հանրապետական չկա ու  սա լուրջ մեսիջ է»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քոչարյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն այնպես են փոխվում ասես «տոնավաճառի հանդերձարանում» լինեն՝ բոլորը փոխվում են, հագնվում ու հանվում են: «Եթե Հանրապետական կուսակցության  ծանրությունը դրված է Կարեն […]

Մարտի 8-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 8-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արթուր Ղազարյանը և Ելք դաշինքի պատգամավորության թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը: ԹԵՄԱ՝ քարոզարշավի մեկնարկ.նախընտրական ծրագիր. փոփոխություններ և բարեփոխումներ:   Հարգելի գործընկերներ նախապես տարածված   ժամը 12:00-ի համար նախատեսված ասուլիսը տեղափոխվում է  ուրբաթ օր:  

«Ես իմ հարստությանը պատահական չեմ հասել»

Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակը գլխավորող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը  նշեց՝ պատահական չէ, որ իրենց դաշինքը քարոզարշավը սկսել է հենց Բերդից: «Պետության հզորությունը, սահմանի ամրությունը կախված է սահմանամերձ համայնքներից: Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլ սահման պահող եք», –  նշեց Ծառուկյանը: Վերջինս […]

Հարձակում է տեղի ունեցել

Տեղեկացնում ենք, որ մարտի 7-ի գիշերը  հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները։ ԵԼՔ դաշինքի համար տեղի ունեցածը հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով այն հանագամանքը, որ նախընտրական քարոզչության համար ԵԼՔ-ի բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից։ Հարգանքով՝ ԵԼՔ դաշինք

Նախագահին գաղտնալսե՞լ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, դրանք հայտնվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքի տակ դեռեւս այն ժամանակ, երբ նախագահ էր Բարաք Օբաման։ Նախ տեղեկություններ հայտնվեցին, որ Թրամփին գաղտնալսել են Օբամայի հրամանով, սակայն այժմ տեսակետ կա, որ Օբաման տեղյակ չի եղել, որ գաղտնալսվում է այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի հեռախոսը, գրում է Politico-ն։ Նշվում է, […]

«ԵՏՄ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն առեւտրի անկումը»

ԵՏՄ անդամ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն միմյանց միջեւ առկա առեւտրի անկումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Առեւտրի անկումը հաղթահարելը այս տարվա ակտուալ խնդիրն է», – ասել է Մեդվեդեւը Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով, հատկապես կարեւոր է դա անել՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի