14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ես իմ հարստությանը պատահական չեմ հասել»

Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակը գլխավորող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը  նշեց՝ պատահական չէ, որ իրենց դաշինքը քարոզարշավը սկսել է հենց Բերդից:

«Պետության հզորությունը, սահմանի ամրությունը կախված է սահմանամերձ համայնքներից: Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլ սահման պահող եք», –  նշեց Ծառուկյանը:

Վերջինս շեշտեց՝  «ճարտար» խոսքեր ասելու կարիք չկա,  ապա հավելեց՝ ինքն ասպարեզ է եկել ոչ թե պաշտոնի համար, այլ ժողովրդիկ աջակցելու:

«Ես իմ հարստությանը պատահական չեմ հասել. եղել եմ բանվորի ընտանիքից, մարդու ղադրն էլ գիտեմ, պրոբլեմի ու դրանց լուծման ձևն էլ գիտեմ: Հարվարդ չեմ ավարտել, բայց այնպիսի ճանապարհ եմ անցել, որ գիտեմ՝ աշխատող մարդուն ինչ է անհրաժեշտ. Պետք է ուշադրություն, վերաբերմունք ու հնարավորություն», – հայտարարեց Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ