Փաստաբանների պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ
Փաստաբանների պալատին այլընտրանք է հարկավոր. պետք է ստեղծվի մեկ այլ կառույց, որը չպիտի վերահսկվի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեցին փաստաբանները:
« Հետապնդումները հանգեցրեցին նրան, որ իրավապահ մարմինները թեեւ գիտեին, որ ուժեղ փաստաբանական պալատ գոյություն ունի եւ շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, համապատասխան կառույցները իրենք սկսեցին ոտնահարել փաստաբանների իրավունքները: ՔԿՀ-ներում փաստաբանները չէին կարողանում առանձնատեսակցություն ունենալ իրենց պաշտպանյալների հետ, որովհետեւ համատարած խուզարկություններ սկսվեցին փաստաբանների նկատմամբ»,- ասաց փաստավան Լուսինե Սահակյանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց փաստաբանությունն, ըստ էության, դրված է վտանգի տակ:
«Ընտրվել է իշխանական ցուցակ ամբողջությամբ, ում մեջ փաստաբանների մեջ, երբ նրանք պետք է լինեն անկախ եւ մտածող մարդիկ: Շատ սխալ է, երբ իշխանական ցուցակի ամենաքիչ քվեն ստացողը ստացել է ավելի շատ՝ 150 ձայնով ավել, քան Ռուբեն Սահակյանը: Այդ 12 հոգին թող ինձանից չնեղանան, բայց բոլորը իրար հետ վերցրած եւ անգամ երկու բազմապատկես, փաստաբանության մեջ չեն հասնի Ռուբեն Սահակյանին», – ասաց Տիգրան Աթանեսյանը:
Առաջիկայում փաստաբանների պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ, սակայն Տիգրան Աթանեսյանը իր թեկնածությունը չի դնի:
«Չեմ պատկերացնում, թե խորհրդի եւ աշխատակազմի հետ ինչպես եմ աշխատելու»,-ասաց Տիգրան Աթանեսյանը: