25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրջ մեսիջ

«Հանրապետական կուսակցության նախընտրական հոլովակում, փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանից բացի, ոչ մի ուրիշ հանրապետական չկա ու  սա լուրջ մեսիջ է»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն այնպես են փոխվում ասես «տոնավաճառի հանդերձարանում» լինեն՝ բոլորը փոխվում են, հագնվում ու հանվում են:

«Եթե Հանրապետական կուսակցության  ծանրությունը դրված է Կարեն Կարապետյանի վրա, ապա «Բարգավաճ Հայաստանի» ծանրությունը կրում է Գագիկ Ծառուկյանը: Նույնը վերաբերում է «Հայկական վերածնունդին»՝ գլխավոր դերում միայն Արթուր Բաղդասարյանն է: Դա, հավանաբար, չի վերաբերում «Ազատ դեմոկրատներին», որոնք չորսով են հանդես գալիս՝ Խաչատուր Քոքոբելյան, Հրանտ Բագրատյան, Ստեփան Սաֆարյան եւ Անահիտ Բախշյան, ինչպես նաև ՀԱԿ-ը՝ Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Վահագն Խաչատրյան »,- նշել է   քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանը նշել է, որ կոմունիստները խորհրդարան չեն մտնի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ