Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ավելի զգոն, բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, և մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։