01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կարեն Կարապետյանը Բիշքեկում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Բիշքեկում այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԽ) նիստը, որի ընթացքում կառավարությունների ղեկավարները կքննարկեն միջպետական կոոպերացիաների ընդլայնման հարցը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Ղրղզստանի «Ալա Արչա» կառավարական նստավարում տեղի կունենա ԵԱՄԽ նիստը, որը կանցկացվի նեղ եւ ընդլայնված կազմերով: Նիստի արդյունքներով նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում եւ հայտարարություն մամուլի համար։

Նշենք նաեւ, որ նիստին մասնակցելու համար Միշքեկ է մեկնել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կմասնակցեն նաեւ Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաեւը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ