27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ՕՐՕ-ի հետ. օր երկրորդ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական իրենց առաջին հանդիպումներն անցկացրեցին Տավուշի մարզում։ Դաշինքի ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նրանք մարտի 6-ին այցելեցին սահմանամերձ բնակավայրեր։

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները հանդիպեցին Վազաշենի, Չինարիի, Բերդի Այգեձորի, Արծվաբերդի, Վերին Կարմիրաղբյուրի և Պառավաքարի բնակիչների հետ։ Ներկայացրեցին դաշինքի ՝ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» ծրագիրը, 12 կետերից բաղկացած առաջարկները և հետագա գործողությունների տեսլականը։ Պառավաքարում նրանք հյուրընկալվեցին հաշմանդամություն ունեցող բնակչի տանը։

Մարտի 7-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական հանդիպումներ կունենան Նոյեմբերյանում, Իջևանում և Դիլիջանում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ