«Նա անպարտելի է»
                        Հիմնադիր խորհրդարանի անդամներն այսօր այցելել են Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին։ Նա այսօր «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ «Այցելեցինք: Նա անպարտելի է… Նիհարած, բայց ոչ թուլացած, այլ՝ անպարտելի ոգով»,- ֆեյսբուքում գրել է Սյուզան Սիմոնյանն ու հրապարակել լուսանկարներ։
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































