01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ես փայլուն հարաբերություններ ունեմ պարոն Ծառուկյանի հետ. Լյուդմիլա Սարգսյան (տեսանյութ)

«Ես իմ քաղաքական ապագան բավականին պայծառ եմ տեսնում, բացարձակ որևէ մտավախություն չունեմ, որովհետև ես չեմ համարում, որ միայն Ազգային ժողովի շրջանակներում կարելի է զբաղվել քաղաքականությամբ, ավելին ես կարծում եմ, որ դու ավելի ակտիվ ես քաղաքականությա մեջ, երբ չես զբաղվում օրենսդիր աշխատանքով և քո ժամանակը կարող ես նվիրել երկրում առկա խնդիրներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգգսյանը՚ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում իր քաղաքական ապագան:

Նա նշեց, որ ինչ-որ պլաններ գծում ես, սակայն այլ կերպ է ստացվում. «ՍԴՀԿ-ի հանգամանքը խանգարեց և իրեն, և մեզ, այսպես ստացվեց, որևէ վատ բան ես չեմ տեսնում»:

Հիշեցնենք՚ ՎՍԴՀԿ-ն ու ՍԴՀԿ-ը պիտի միանային «Ծառուկյան» դաշինքին, սակայն չստացվեց: Լյուդմիլա Սարգսյանը մեզ, սակայն, ասաց, որ ոչ մի նեղացվածություն չկա Գ. Ծառուկյանից.

«Ունեմ փայլուն հարաբերություններ  պարոն Ծառուկյանի հետ և կարծում եմ՚ դրանք կշարունակվեն»,-շեշտեց նա:

Առավել մանրամասն՚ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ