11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նախագահին գաղտնալսե՞լ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, դրանք հայտնվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքի տակ դեռեւս այն ժամանակ, երբ նախագահ էր Բարաք Օբաման։

Նախ տեղեկություններ հայտնվեցին, որ Թրամփին գաղտնալսել են Օբամայի հրամանով, սակայն այժմ տեսակետ կա, որ Օբաման տեղյակ չի եղել, որ գաղտնալսվում է այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի հեռախոսը, գրում է Politico-ն։

Նշվում է, որ գաղտնալսելու իրավունք ստանալու համար համապատասխան դատական թույլտվություն է պետք, որը գաղտնի է արվում, եւ դատարանը միայն ծայրահեղ դեպքերում է թույլ տալիս նման բան։

Հիշեցնենք, որ Թրամփը մեղադրել էր Օբամային այն բանում, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իր հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են։ Օբամայի ներկայացուցիչներն ի պատասխան հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ նման բան տեղի չի ունեցել։

1489004644

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ