20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր

 

Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական    համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ