«ԵՏՄ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն առեւտրի անկումը»
ԵՏՄ անդամ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն միմյանց միջեւ առկա առեւտրի անկումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Առեւտրի անկումը հաղթահարելը այս տարվա ակտուալ խնդիրն է», – ասել է Մեդվեդեւը Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով, հատկապես կարեւոր է դա անել՝ հենվելով այն ոլորտների տնտեսական համագործակցության վրա, որտեղ կենտրոնացված է բարձր ինտեգրացիոն ներուժ։ Մեդվեդեւն ընդգծել է, որ ԵՏՄ ներսում ապրանքաշրջանառության վրա բացասաբար են ազդում արտաքին գործոնները՝ հումքային շուկաների գների անկումը, համաշխարհային տնտեսության թույլ աճը։ Մեդվեդեւն ասել է, որ ոչ բարենպաստ արտաքին պայմանների ազդեցությունը նախկինի պես նկատելի է՝ չնայած մի փոքր հաջողվել է բարելավել փոխադարձ առեւտրի տեղաշարժը, մեծացել է արտադրությունը գյուղատնտեսության ոլորտում։
ՌԴ վարչապետը հայտարարել է, որ ներկայիս տնտեսական դրությունից անհրաժեշտ է մի շարք եզրակացություններ անել, մասնավորապես՝ արտահանման դիվերսիֆիկացման, նոր տեխնոլոգիաների զարգացման եւ այլնի վերաբերյալ։
Նա հավելել է, որ կարգադրություններ են արվում գյուղտեխնիկայի համալրման համար՝ նմանատիպ սարքավորումների արտադրության հետ կապված, ինչը փոխարինելու կգա ներկրմանը։
Մեդվեդեւը կոչ է արել շարունակել վեր հանել սահմանափակումները, որոնք պահպանվում են երկրների միջեւ առեւտրի ժամանակ, ինչպես նաեւ պաշտոնապես հաստատել կեղծ ապրանքների խնդիրների վերաբերյալ ֆորումի ամենամյա կարգավիճակը։