24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2017

Այդ տեղափոխություններն էքստրաօրդինար փոփոխութուն չեն. Ա. Հովհաննիսյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը բարձրաձայնեց ընտրություններից առաջ մեկ ամսվա ընթացքում 7000-ից ավելի ՀՀ քաղաքացիների դիմումների մասին, որպեզի այլ տեղամասում հնարավորություն ունենան քվեարկել: «Նորմա՞լ է, որ մեկ ամսվա կտրվածքով 7000 քաղաքացի ցանկություն է հայտնում իրենց ընտրությունը կատարել այլ տեղամասերում»,-հարցրեց նա՝ շեշտելով, թե ասում են, որ նպատակ ունեն արդար ընտրություններ անցկացնել: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն […]

Թվով չգիտեմ ձեր ասածը, ավելին՝ պարտավոր էլ չեմ իմանալու. վարչապետը՝ Ուրիխանյանին

«Երբ նոր նշանակվել էիք, հարց ուղղեցի, որքան է կազմում ՀՆԱ-ի մասնաբաժնում ձևավորվող ՀՀ-ում գունավոր մետաղների, հանքահումքի արդյունաբերության շրջանակների չափը, ակնկալում էի պատասխան և ոչ թե ինչպես մեկնաբանեցին, ուզում էի ձեր գիտելիքները ստուգել: Հիմա մեր թիմն ունի լուրջ առաջարկ բյուջե ներգրավելու ներքին ռեսուրսները, որի արդյունքում կբարձարանան կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը: Դուք պատասխանեցիք, որ չգիտեք: Հիմա երկար ժամանակ […]

Ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում. նախարարը՝ որդու շանսերից

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ՀՅԴ-ի  տարածքային ցուցակում առաջադրված է թիվ 1 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը,  Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ իր որդուն պատգամավորների թեկնածուների համար արժանի մրցակից է համարում: «Գիտեք` այդ մրցապայքարի […]

Ինչ հայտարարել եմ, այդ հայտարարության տերն եմ. վարչապետը՝ Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունը, թե այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան: Պատգամավորը փաստ ուներ, որ «Արա ԳԳ»» ընկերությունը չի կարողանում մաքսազերծել գերոսին՝ արդեն 4 ամիս է: Ն. Փաշինյանն այս մասին խոսել է ՊԵԿ-ի և մի շարք այլ մարմինների հետ: […]

Սուր շնչառական վարակները աշխուժացել են

Վերջին 10 օրում Հայաստանում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա եւ Բ տեսակներով եւ շնչառական վարակների այլ հարուցիչներով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնեւմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միեւնույն ախտանշանները եւ տարածվում են օդակաթիլային ճանապարհով: Առողջապահության […]

«Ուրիշ տարբերակ չկա. ես չեմ պատրաստվում արձակուրդ գնալ»

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կմասնակցի ՀՀԿ նախընտրական քարոզարշավին. «Աշխատանքից դուրս ժամերի հաշվին զբաղվելու եմ նաև քարոզչությամբ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Հարցին՝ նման դեպքում արդյունավետ կլինի այդպես մասնակցել քարոզարշավին, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Ուրիշ տարբերակ չկա։ Ես չեմ պատրաստվում արձակուրդ գնալ և սառեցնել այն բոլոր նախագծերը, որոնք սկսված են մեր նախարարությունում»։

21 ամյա Կարենը բերման ենթարկվեց

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին, ժամը 15:30-ին, Երեւանի Գրիբոյեդովի փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 21-ամյա Կարեն Ս.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 356 հոդվածի (հրամանը չկատարելը) 1-ին մասի մեղադրանքով:

Դավիթ Հարությունյանը հոգնե՞լ է

«Ընտրություններից հետո պարզ կդառնա՝ կախված նրանից, թե ինչ կոնֆիգուրացիա կլինի Ազգային ժողովում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում իր քաղաքական ապագան: Հիշեցնենք՝ նախարարն ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում: Այս առնչությամբ Henaran.am-ի հարցին, Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ համարել նպատակահարմար շարունակել իմ աշխատանքն օրենսդիր մարմնում»: Իսկ գործադիր աշխատանքը […]

«Եթե ձեզ թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, սխալվում եք»

«Ընտրական օրենսգիրքը, այդ թվում համամասնական ընտրացուցակներով քվեարկության համակարգը ընդունվել է Ազգային ժողովի կողմից, այդ թվում ՀՀԿ խմբակցության կողմից կողմ քվեարկելով: Նորմալ է, որ կլինեն դեմ կարծիքներ, դա նշանակում է, որ կա բազմակարծություն»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ հենց ՀՀԿ-ականներն են բողոքում տարածքային ցուցակներով ընտրելու համակարգից, այսպես արձագանքեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի