27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ինչ հայտարարել եմ, այդ հայտարարության տերն եմ. վարչապետը՝ Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունը, թե այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան: Պատգամավորը փաստ ուներ, որ «Արա ԳԳ»» ընկերությունը չի կարողանում մաքսազերծել գերոսին՝ արդեն 4 ամիս է: Ն. Փաշինյանն այս մասին խոսել է ՊԵԿ-ի և մի շարք այլ մարմինների հետ: «Խոչընդոտ է հարուցվում և, դե յուրե, պարոն Կարայանը հաստատել է, որ այդ ապրանքը ներկրելու որևէ խոչընդոտ չկա»,-ասաց նա ու տեղեկացրեց, որ մի շաբաթ առաջ էլ սրա վերաբերյալ հոդված է գրել, որ վերանգրված է՝ «Բաց հորդոր վարչապետ Կարեն Կարապետյանին»:

Վարչապետը պատասխանեց, թե տեղյակ է այս խնդրից. «Ինչ հայտարարել եմ, այդ հայտարարության տերն եմ: Ձեր հորդորը տեղ է հասել, ու իմ օգնականը զբաղվում է  դրանով, դա կեռոսին չի, այլ վառարանային վառելիք է, այդպիսի սպառում Հայաստանում, կասկածում ենք, որ ունենք: Վառանարային վառելիքը հետո գնում է, կեռասինի հետ խառնվում է, ու մենք շուկայում ունենք  անորակ վառելիք: Մենք մոտ օրերս հանդիպել ենք մեկ այլ մատակարարի հետ, ով բարձրացրել է խնդիր, որ առաջանում է ԵՏՄ-ից ու Իրանից ներմուծման ժամանակ, այս իսկ պատճառով այս պահին այդ հետազոտություններն ենք անում, որ շուկա չմտնի մի ապրանք, որ այստեղ պետք չէ»,-պարզաբանեց Կ. Կարապետյանը:

Ն. Փաշինյանն արձագանքեց, որ ունի փաստաթուղթ, որ դա կեռոսին է, մասնագետները հաստատել են, որ դա այդպես է. «Եթե նույնիսկ դա վառարանային վառելիք է, նույն ՀՀ օրենքով արգելք չկա այն ներկրելու վերաբերյալ: Բայց սա կեռոսին է: Ինչ վերաբերում է  այդ տրամաբությանը, ապա սա նույնն է, որ ասենք դանակի ներկրումն արգելեն, որովհետև մարդիկ կարող են գնալ, դանակով մարդ սպանել:

Այն, ինչ դուք հիմա ասում եք, այս հարցի բոլոր մանրամասներին ծանոթացել եմ, և իմ ասածները հիմնված են կառավարության պետական մարմնի ներկայացուցիչների հետ իմ զրույցների վրա: Եվ կարող ենք փաստել, որ այս վերնագիրը այլևս չի գործում, ինչը հիշեցնում է հայտնի գործի նախադասությունը, իհարկե, սա այլաբանություն է. բոլոր կենդանիները հավասար են, իսկ որոշ կենդանիներ ավելի հավասար են, չնայած որոշ ներկրողների դեպքում սա կարող է ուղիղ հասկացվել»,-շեշտեց պատգամավորը:

Վարչապետն էլ պատասխանեց, որ կա իրականում խաղի կանոնների խնդիր, որը պետք է կանոնակարգի, որ քաշքշուք չլինի:

«Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով: Մենք սահմանի վրա որևէ սահմանափակում չունենք որևէ ապրանքի ներկրման»,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ