24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2017

Բացառված չէ, որ մինչև տարեվերջ մեկ երկրի կողմից Արցախը կճանաչվի. Էդվարդ Նալբանդյան

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և նշել, որ հանդիպումն աշխատանքային էր: «Այս անգամ մենք դեսպանահավաքը սկսեցինք հենց Արցախ այցելությամբ: Սա իսկապես մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր դեսպանահավաքը, որովհետև այն ինչ-որ մենք լսեցինք Արցախի Նախագահից […]

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, հակառակորդը շարունակել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ: Հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել […]

Զորամասի անձնակազմի համար փաստացի մատակարարված հացի քանակը փաստաթղթով ավելի շատ է ներկայացվել. ՔԿ

ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ Վ.Պետրոսյանը, ստորագրված պայմանագրերի հիման վրա N զորամասին հաց մատակարարող ՍՊԸ-ի պատասխանատու աշխատողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անձնակազմի համար անհրաժեշտ փաստացի մատակարարված հացի քանակը փաստաթղթով ներկայացնել ավելի եւ գրանցված յուրաքանչյուր N քանակի դիմաց ստանալ համապատասխան գումար։ Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՊԲ […]

Հիվանդ ոտքերով զորակոչված Ռաֆիկի մայրը դիմում է գլխավոր դատախազի/տեսանյութ/

«Իմ երեխու վիճակը ծանր է, բայց հետազոտման չենք կարողանում տանել, քանի որ հետախուզման մեջ է ու վստահ եմ, որ նա չի կարող անազատության մեջ լինել: Մենք վախենում ենք մեր որդու կյանքի համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Շիրակի մարզի  Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը: Նշենք, որ Henaran.am-ը փետրվարի 1-ին հրապարակել է. «Սպան քացով խփել […]

Ժողովուրդների միջեւ խաղաղությունը հնարավոր է․ Բակո Սահակյանի հարցազրույցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Gazeta.ru-ին լայնածավալ հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի։ Խոսելով Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների ձեռքբերման մասին՝ Բակո Սահակյանն ասել է, որ նման զենքերի առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման հարցում: «Նման զենքի ներկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Դրա […]

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի կինը ձերբակալվել է /ֆոտո/

Այսօր ֆրանսիական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ձերբակալվել է Պենելոպա Ֆիյոնը՝ Ֆրանսիայի «Հանրապետականներից» նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը։ Վերջինի անվան շուրջ սկանդալ է առաջացել՝ նա մեղադրվում է երկրի խորհրդարանում ֆիկտիվ աշխատելու եւ մեծ գումարներ ստանալու մեջ։ Ֆիյոնը, ըստ մեղադրանքների, ձեւակերպված է եղել իբրեւ պատգամավոր ամուսնու օգնական, սակայն չի աշխատել, միայն գումար է ստացել։ […]

«Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հիշատակի ուղերձով անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերին, որոնց ընթացքում բիրտ ուժի ու բռնությունների զոհ էին դարձել անմեղ քաղաքացիներ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մարտիմեկյան ողբերգությունը, որից անցել է ինը տարի, Հայաստանի նորագույն պատմության ամոթալի էջերից է: Ցայսօր իրավաքաղաքական գնահատական չստացած աննախադեպ այդ ոճրագործությունը, ինչպես 1999-ի «Հոկտեմբերի […]

Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» թերթը նշում է, որ եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 6 հազար ԱՄՆ դոլար): […]

Ամեն դեպքում «դաբրո» է պետք. Սամվել Բեգլարյան

«Մենք չունենք ռեժիսուրայի թատրոն, բայց ունենք հսկա անհատներ՝Վահրամ, Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամյան,Սոս Սարգսյան և այլ: Ես դա բազմիցս եմ ասել ու նշել, որ ես մասնագիտությամբ նաև ռեժիսոր եմ: Հիմա ինչպես այս պարագայում, այնպես էլ Նոյեմբերյանում ժողովուրդը կուսակացականացված չէ: Կուսակցություները մեզ համար պառակտող մեխանիզմներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ նախընտրական շրջանում ինչպիսի տրամադրությունների մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի