25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զորամասի անձնակազմի համար փաստացի մատակարարված հացի քանակը փաստաթղթով ավելի շատ է ներկայացվել. ՔԿ

ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ Վ.Պետրոսյանը, ստորագրված պայմանագրերի հիման վրա N զորամասին հաց մատակարարող ՍՊԸ-ի պատասխանատու աշխատողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անձնակազմի համար անհրաժեշտ փաստացի մատակարարված հացի քանակը փաստաթղթով ներկայացնել ավելի եւ գրանցված յուրաքանչյուր N քանակի դիմաց ստանալ համապատասխան գումար։

Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՊԲ N զորամասին մատակարարված հացի իրական քանակը չի համապատասխանել հաշիվ-ապրանքագրերով ներկայացված տվյալներին. դրանցում ներառվել են կեղծ տվյալներ՝ մատակարարված հացի քանակը ներկայացնելով ավելի շատ։

Փոխգնդապետը, պարտավոր լինելով կազմակերպել եւ վերահսկել զորամասում ստացված հացի սահմանված հաշվառման ու հաշվետվության կարգը, շահադիտական նկատառումներով հանձնարարել է նույն զորամասի պարենային ծառայության պետ, մայոր Է.Ալեքսանյանին ՍՊԸ ուղարկել արդեն իսկ զորամաս մատակարարված հացի վերաբերյալ ապրանքագրեր, որոնք վերադարձվել են մատակարարված հացի քանակն ավել ներկայացված կեղծ գրառումներով։ Վերադաս հրամանատարությանը ներկայացվել են զորամասում ըստ կաթսայական բավարարման համար անհրաժեշտ քանակից ավելի շատ հաց մատակարարվելու մասին, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վ.Պետրոսյանին եւ Է.Ալեքսանյանին մեղադրանք է առջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՍՊԸ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել այսօր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ