Հիվանդ ոտքերով զորակոչված Ռաֆիկի մայրը դիմում է գլխավոր դատախազի/տեսանյութ/
«Իմ երեխու վիճակը ծանր է, բայց հետազոտման չենք կարողանում տանել, քանի որ հետախուզման մեջ է ու վստահ եմ, որ նա չի կարող անազատության մեջ լինել: Մենք վախենում ենք մեր որդու կյանքի համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը:
Նշենք, որ Henaran.am-ը փետրվարի 1-ին հրապարակել է. «Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը». մայրը ահազանգում է» վերնագրով հոդված, որտեղ Աիդա Մելիքյանը նշել էր՝ որդին Ռաֆիկ Մելիքյանը զորակոչվել է հիվանդ վիճակում.« «Իմ տղայի ներվերի 70 տոկոսը չի գործում: Նա կյանքում սապոգ չի հագել: Ես բազմիցս դիմել եմ Պաշտպանության նախարարին ու ոչ մի արձագանք չեմ ստացել: Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որը հետևողականորեն արձագանքել է: Իմ տղան 4 սահմանափակմամբ վայեննի բիլետ են տվել ու տարան բանակ: Իմ երեխեն իր երդման արարողությանը չի մասնակցել՝ ոտքերը մինչև ծունկը ուռած էին: Տունս հենց հիմա գրավի տակ է, որովհետև տոկոսով փող եմ վերցրել, որ երեխուս հետևից հասնեմ», – նշել էր մայրը:
Մեր հրապարակմանը արձագանքել էին դատախազությունից:
«Գործը տեղից չի դոփում, ու ես հիմա դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազին, որ իմ երեխայի վրայից հանեն հետախուզումը: Ես ինքս եմ նրան հոսպիտալից տարել ու գիտեմ՝ ինչ ծայրահեղ ծանր վիճակում է»,-նշեց մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում: