«Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը. մայրը ահազանգում է» հոդվածին արձագանքել են դատախազությունից
Փետրվարի 1-ին Henaran.am լրատվական կայքը արձագանքեով՝ Շիրակի մարզից՝ ժամկետային զինծառայող Ռաֆիկ Մելիքյանի ծնողներին՝ հրապարակել է հոդված «Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը». մայրը ահազանգում է » վերնագրով հոդվածն է հրապարակել: Հրապարակմանը արձագանքել են նաև ՀՀ զինվորական դատախազությունից:
««Henaran.am» կայքում 01/02/2017թ. հրապարակված «Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը. մայրը ահազանգում է» վերտառությամբ հոդվածը ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը դիմելով խմբագրությանը ահազանգել էր, որ որդուն զորակոչել են 4 սահմանափակումով և ծնողները սեփական տունը գրավի տակ դրած պայքարում են որդու կյանքը փրկելու համար: