21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի կինը ձերբակալվել է /ֆոտո/

Այսօր ֆրանսիական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ձերբակալվել է Պենելոպա Ֆիյոնը՝ Ֆրանսիայի «Հանրապետականներից» նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը։ Վերջինի անվան շուրջ սկանդալ է առաջացել՝ նա մեղադրվում է երկրի խորհրդարանում ֆիկտիվ աշխատելու եւ մեծ գումարներ ստանալու մեջ։ Ֆիյոնը, ըստ մեղադրանքների, ձեւակերպված է եղել իբրեւ պատգամավոր ամուսնու օգնական, սակայն չի աշխատել, միայն գումար է ստացել։

Իսկ այն մասին, որ Պենելոպա Ֆիյոնը ձերբակալվել է՝ ցուցմունք տալու համար, տեղեկացրել է լրագրող Միշել Դելեանը՝ Թվիթերի իր էջում։ Նա հղում է արել իր աղբյուրին իրավապահ մարմիններում։

Սակայն Le Figaro-ի հետ զրույցում Ֆիյոնի մտերիմները հերքել են այս տեղեկությունները, նրանք ասել են, որ Պենելոպան այժմ տանն է, նա ձերբակալված չէ։

Ֆիյոն ամուսինները, սակայն, որեւէ մեկնաբանություն այս առթիվ չեն արել։

619765c55396bfd0b4823201ce496804 20170301PHOWWW00186

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ