14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ամեն դեպքում «դաբրո» է պետք. Սամվել Բեգլարյան

«Մենք չունենք ռեժիսուրայի թատրոն, բայց ունենք հսկա անհատներ՝Վահրամ, Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամյան,Սոս Սարգսյան և այլ: Ես դա բազմիցս եմ ասել ու նշել, որ ես մասնագիտությամբ նաև ռեժիսոր եմ: Հիմա ինչպես այս պարագայում, այնպես էլ Նոյեմբերյանում ժողովուրդը կուսակացականացված չէ: Կուսակցություները մեզ համար պառակտող մեխանիզմներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ նախընտրական շրջանում ինչպիսի տրամադրությունների մեջ են նոյեմբերյանցիները, ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ամոթ չէ, եթե Նոյեմբերյանում ՀՀԿ-ն չհաղթի, բայց ամոթ է, թե ծագումով նոյեմբերյանցի թեկնածուն չհաղթի:

«Նոյեմբերյանցին ընտրելու է անհատի: Մենք թասիբով ենք շատ ու ուրիշ կերպ ենք մտածում: Դաշնակցության վարկը Նոյեմբերյանում այդքան էլ բարձր չէ, բայց հենց թվեաթերթիկը վերցնենք ընտրելու ենք դաշնակցության թեկնածու՝ Արտավազդ Սահակյանին: Բագրատիչը ծնունդով նոյեմբերյանցի է, հայտնի բժիշկ ու մեզ համար շատ կարևոր մարդ: Ցավոք սրտի կան մարդիկ, որոնք ծրար են ընտրում: Այս դեպքում արժանապատիվ մարդն էլ անցնում է հետին պլան: Ամեն դեպքում «դաբրո» է պետք»,-ընդգծեց Սամվել Բեգլարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ