25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ տեղափոխություններն էքստրաօրդինար փոփոխութուն չեն. Ա. Հովհաննիսյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը բարձրաձայնեց ընտրություններից առաջ մեկ ամսվա ընթացքում 7000-ից ավելի ՀՀ քաղաքացիների դիմումների մասին, որպեզի այլ տեղամասում հնարավորություն ունենան քվեարկել: «Նորմա՞լ է, որ մեկ ամսվա կտրվածքով 7000 քաղաքացի ցանկություն է հայտնում իրենց ընտրությունը կատարել այլ տեղամասերում»,-հարցրեց նա՝ շեշտելով, թե ասում են, որ նպատակ ունեն արդար ընտրություններ անցկացնել:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, թե իրենց հիմնական նպատակը հենց ազատ և արդար ընտրություններ անցկացնելն է: Իսկ ինչ վերաբերում է ներկայացված թվերին, ապա նա նշեց, որ Ոստիկանության անձնագրային բաժնից խնդրել է հաշվետվություն, թե նախորդ տարիներին ինչպիսի պատկեր է եղել: Նախ ըստ նրա, որևէ մեկը չի կարող հակափաստարկ բերել, որ անօրինական է, որ քաղաքացին համապատասխան հիմքեր է ներկայացնում, որ հաշվառման տեղը փոխի: Իսկ նախորդ տարվա թվերն, ըստ նախարարի, ցույց են տալիս, որ դրանք էքստրաօրդինար չեն: Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում 7134 քաղաքացի է փոխել իր հաշվառման վայրը, 2014թ-ին՝ 5000 դիմում, 2015-ին՝ 5500, 16-ի նույն ժամանակհատվածի համար 6000 քաղաքացիներ: «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց այդ տեղափոխություններն էքստրաօրդինար փոփոխութուն չեն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ