Թվով չգիտեմ ձեր ասածը, ավելին՝ պարտավոր էլ չեմ իմանալու. վարչապետը՝ Ուրիխանյանին
«Երբ նոր նշանակվել էիք, հարց ուղղեցի, որքան է կազմում ՀՆԱ-ի մասնաբաժնում ձևավորվող ՀՀ-ում գունավոր մետաղների, հանքահումքի արդյունաբերության շրջանակների չափը, ակնկալում էի պատասխան և ոչ թե ինչպես մեկնաբանեցին, ուզում էի ձեր գիտելիքները ստուգել: Հիմա մեր թիմն ունի լուրջ առաջարկ բյուջե ներգրավելու ներքին ռեսուրսները, որի արդյունքում կբարձարանան կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը: Դուք պատասխանեցիք, որ չգիտեք: Հիմա երկար ժամանակ է անցել, և նույն հարցն եմ ուզում տալ, մասնավորապես դրամական արտահայտմամբ ինչքան գումար կավելանա, եթե առնվազն կրկնակի հարկման դաշտը ավելացնեք՝ հաշվի առնելով ահռելի եկամուտները, որոնք ստանում են մեր պետությանը պատկանող մի բուռ հողից»,-այսօր ԱԺ_Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Թվով չգիտեմ ձեր ասածը, ավելին՝ պարտավոր էլ չեմ իմանալու»,-պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ինչ վերաբերում է նրան, որ ձեր թիմը գիտի ինչպես ավելացնել հարկերը, եթե դուք հաղթեք, կփորձեք այդպես անել, բայց գիտենք, որ հանքարդյունաբերության մեջ մեր ռեսուրսները բավական ավել են, և այս պահին լրացուցիչ հարկ դնել բզինեսի վրա, տրամաբանական չէ: Եթե չեմ սխալվում, ձեր թիմն էր ասում, որ ճգնաժամային պահերին հարկ ավելացնելն անտրամաբանական է»,-շետեց նա:
Տ. Ուրիխանյանն արձագանքեց. «Դուք սխալվում եք, և առաջին անգամ չէ, որ սխալվում եք, մեր թիմը միշտ խոսել է և հիմա էլ խոսում է ՓՄՁ-ին հարկերից հանելու մասին, իսկ ինչ վերաբերում է մի քանի հարյուր % անգամ ավել շահույթ ստացող խոշոր հարկատուներին, ապա համաչափություն է պետք գումարների… էլի լավ չէ, որ չգիտեք, ցավում եմ՝ այլ հարթության մեջ եք պատախանում, շնորհակալ եմ»,-ասաց Ուրիխանյանը: «Շնորհակալ եմ»,-առանց պատասխանի ասաց վարչապետը: