Ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում. նախարարը՝ որդու շանսերից
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ՀՅԴ-ի տարածքային ցուցակում առաջադրված է թիվ 1 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ իր որդուն պատգամավորների թեկնածուների համար արժանի մրցակից է համարում:
«Գիտեք` այդ մրցապայքարի հետ յուրաքանչյուր կուսակցության ռեյտինագային թեկնածուն կապ չունի, կարծում եմ` ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում, և ժողովրդից կախված կլինի, թե ինչ չափով ձայներ կունենա»:
Ինչ վերաբերում է «Դաշնակցականների և ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի վեճին, պա Դ. Լոքյանն ասաց. «Մանրամասներից տեղեկացված չեմ։ Եթե նույնիսկ եղել է այդպիսի վիճաբանություն, դա չի կարող կրկնվել« Դաշնակցության» հետ։ Ես Բազմասեր Առաքելյանի հայտարարությունը տեսա, որ իրենք ընկերներ են ու չունեն պրոբլեմ»: