27 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Դավիթ Հարությունյանը հոգնե՞լ է

«Ընտրություններից հետո պարզ կդառնա՝ կախված նրանից, թե ինչ կոնֆիգուրացիա կլինի Ազգային ժողովում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում իր քաղաքական ապագան:

Հիշեցնենք՝ նախարարն ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում:

Այս առնչությամբ Henaran.am-ի հարցին, Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ համարել նպատակահարմար շարունակել իմ աշխատանքն օրենսդիր մարմնում»: Իսկ գործադիր աշխատանքը շարունակելու վերաբերյալ. «Գործադիրը ձևավորվում է մինչև հերթական համագումարը, որը կարող է վերընտրել գործադիր մարմնի անդամներին»: Դավիթ Հարությունյանը ցանկություն չունի նաեւ վերադառնալու նախկին պաշտոնին՝ Արդարադատության նախարարություն:

Արդյոք կմասնակցի քարոզարշավին. «Ըստ անհրաժեշտության, այո: Այս պահին ես դեռևս չեմ մասնակցում նախընտրական քարոզչությանը»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ