Հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական քայլեր կան․ Ուորլիք
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն: «Մենք պետք է աշխատենք բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ»,- գրել է նա: