04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Պուտինը փորձեց եւ տապալվեց. Հրապարակ

Ինչպես հայտնի է, Սարգսյանը եւ Ալիեւը, Մինսկի խմբի Եռանախագահների միջնորդությամբ եւ ԱՄՆ-ի որոշիչ դերակատարմամբ, մայիսին հանդիպե­ցին Վիեննայում, հայտարարություն ընդունեցին, որից հետո նրանք պետք է որոշ միջանկյալ քայլեր կատարեին վստահության ամրապնդման ուղղու­թյամբ, իսկ ամենաէականը հունիսին նախատեսվում էր Ալիեւ-Սարգսյան երկկողմ հանդիպում` մադրիդյան սկգբունբների հիման վրա ԼՂ խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնելու համար:

Մադրիդյան սկզ­բունքների որոշիչ կետերը հայտնի են դեռ 2009-ին Եռանախագահների կողմից Լ՚Աթվիլայում տարածված հայտարարությունից, ինչը նրանբ հետագայում վերահաստատել են եւս մի բանի անգամ, այնպես որ, ոչ մի հեծանիվ չէր հայտնագործվելու, ոչ էլ դրա վրա ժամանակ էր վատնվելու: Այժմ` հունիսին, Ալիեւը եւ Սարգսյա­նը, փոխարեն ի կատարումն Վիեննայում ձեռբ բերված համաձայնու­թյունների, միմյանց հանդիպեն, աշխատեն, բանակցեն, հանդիպեցին Պուտինին:

Մոսկվայում Պուտինին հանդիպելը, բանջարեղենի արտա­հանման թեմայով ճամարտակելը, Վիեննայի հայտարարությունից մի թանի ֆրազի արտագրությամբ տեբստ տարածելը, վերջում էլ անե­լանելիությունից հայտարարելը, թե նորից Պուտինին կհանդիպեն, գուցե Սարգսյանի Եւ Ալիեւի առողջությա­նը վնաս չէր: Բայց դրանից ԼՂ խնդրի կարգավորումը թեկուզ մի միլիմետր առաջ շարժվեց: Ընդամե­նը Պուտինը փորձեց իրե­նով Մինսկի խմբին փոխարինել եւ տապալվեց:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ