Ինչու ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը. Հրապարակ
Քննչական կոմիտեի հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ կատարվեցին անցյալ տարվա կանխատեսումները, այն է հանցավոր խմբի գործով դուրս են գալու Սեֆիլյանի վրա: Երեկ ժիրայր Սեֆիլյւսնին, փաստորեն, կապեցին հանցավոր խմբի ու Արթուր Վարդանյանի գործի հետ, թեեւ վերջինիս կամ խմբի մասին առայժմ խոսք չկա:
Սեֆիլյանը ձերբակալվել է մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է մեկ ամիս առաջ
մայիսի 20-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած ավտոճանապարհային փոքր պատահարի դեպքով: Նման պատահարներ ամեն օր են լինում եւ ենթադրում են վարչական պատիժ: Դրանք անգամ ոստիկանության ամփոփագրերում չեն նշվում: Ոստիկաններն ստուգել են ավտոմեքենայի բեռնախցիկը եւ այնտեղ հայտնաբերել զենք’ ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ, 120 փամփուշտներով: Երկու միավոր զենքը, ըստ Քննչական կոմիտեի հաղորդման, պատկանում է ժիրայր Սեֆիլյանին: Կարելի է եզրակացնել, որ ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ են գրել այդ պատահարի մասնակիցները, հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը, որոնց անուններն առայժմ գաղտնի են պահվում:
Նրանց մեղադրում են ապօրինի զենք եւ ռազմամթերք պահելու եւ փոխադրելու մեջ (Քրօր. 235 հոդված): Մեր տեղեկություններով, որոնք ստացել ենք անկախ աղբյուրից, այս երկու քաղաքացիներից մեկը’ ուղեւորը, Սեֆիլյանի հետ կապ է ունեցել: Նա ցուցմունք է տվել, որ ճանաչում է վերջինիս եւ որ Սեֆիլյանի խմբի անդամ է: Այլ հայտնի մարդիկ`Հիմնադիր խորհրդարանի անդամներից, սույն անհայտ «հանցավոր խումբ- 2»-ում չկան: Մեքենայի վարորդն այս նոր խմբի հետ ուղղակի առնչություն չունի:
Եվ այսպես, ՀԿԳ քննիչները պարզել Են, որ «ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում’ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
… Հայտնի է, որ Արթուր Վարդանյանը դրսոււՐ Գերմանիայում, Լիբանանում, հայաշատ վայրերում հանդիպումներ է ունեցել եւ կաթոլիկ եկեղեցու միջոցով փորձել է կապեր ստեղծել Հայաստանում: Չի բացառվում, որ այդ ընթացբումնա շփվել է նաեւ ժիրայր Սեֆիլյանի եղբոր` Թորոսի հետ: Այս փաստն ինքնին չի կարող Սեֆիլյանին հանցագործ խմբի հետ կապելու հիմք լինել, ինչպես նաեւ չի նշանակում, որ հանցավոր խմբի գործը «սարքովի» չէ: «Սարքովի» գործ, որից տուժում են իրական մարդիկ:
Ի դեպ, երեկ Թորոս Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ժիրայր Սէֆիլեանի այսօրուայ Ձերբակալութեան Պատճառը մէկն է, «Իշխանությունները Պատրաստվում են «ՀՈՂ» Հանձնել»: Ոտքի ժողովուրդ, Ոտքի…»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: