16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտված է ձախողման. ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական «ВЗГЛЯД» (http://vz.ru) էլեկտրոնային պարբերականին, որտեղ անդրադարձել է ինչպես ապրիլյան պատերազմի թողած սոցիալ-տնտեսական հետևանքներին, այնպես էլ քաղաքական մի շարք հարցերի, որոնք այս օրերին հասարակության մեջ հաճախ են արծածվում, գրում է Արցախպրեսը։ Հարցազրույցն ամբողջությամբ ու հայերեն թարգմանությամբ (թարգմ.` «Արցախպրես»-ի) ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: -Հարգարժան պարոն վարչապետ, Դուք վերջերս […]

«Պատերազմի պատրաստվելու տրամադրություն ունեն» /վիդեո/

«Ինչպես Ղարաբաղը աստիճանաբար դուրս եկավ բանակցային գործընթացից, այնպես էլ Ֆրանսիան և ԱՄՆ-ն են արժանանում նույն ճակատագրին՝ աստիճանաբար դուրս մղվելով գործընթացից»,-  այսօր լրագրողների հետ զրույցում նշեց  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Մյուս բանախոսը՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը շեշտեց՝  նշեց. «Ռուսաստանը ցույց տվեց՝ ուզում է մենատեր լինել կարգավորման գործընթացքում և լավ էր, որ Մինսկի խումբը […]

Ի՞նչ անի, գուցե գլուխկոնծի տա…/վիդեո/

«Էտ մարդը արդեն չգիտի ի՞նչ անի՝ գլուխկոնծի տա, որ համար են նորմալ է ու ուշադրություն հրավիրվի գործի վրա»,-այսօր՝ հունիսի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ,  անդրադառնալով երեկվանից հացադուլի մեջ գտնվող ազատազրկված գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խնդրին՝ ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը մանրամասնեց վաղաժամկետ ազատման դիմումով անկախ հանձնաժողովին դիմելու կարգը: […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, նախանշվել են առաջիկա անելիքները: Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Ռամկավար ազատական կուսակցության առաջիկա ծրագրերը և նպատակները, նշելով, որ կուսակցությունն իր գործունեությունն ուղղում է հայապահպանության, Սփյուռքի […]

Ապրիլին վիրավորված զինվորը գերմանական կլինիկայում է, սակայն ընտանիքը գումար չունի վճարելու բուժման համար. սատարե՛նք զինվորին

Ապրիլի 7-ին հրազենային ծանր վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արման Լազգիյանը հետագա բուժումը շարունակում է Գերմանիայի Դաշնությունում ՝ Համբուրգի կլինիկայում: Տղայի առողջականում կա դրական դինամիկա և հետագա բուժումը շարունակելու համար կլինիկան պահանջել է ամբողջ կուրսի վճարում՝ 100 000-120 000 Եվրո, որն իր մեջ ներառում է թե՛ ախտորոշման, թե՛ բուժման, թե՛ վիրահատության արժեքը, ինչպես նաև այդ ամենից […]

Կարևոր է անել ամեն ինչ՝ սահմանին կայունություն ապահովելու համար

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս հանդիպմանը, նշեց, որ այն Վիեննայում նախորդ հանդիպման տրամաբանական  շարունակությունն էր և միտված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստմանը։ Քաղաքագետի խոսքով՝ նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ հանդիպման տրամաբանությունն այն […]

Ռամազոտիի համերգից «տուժածները». գործը մտնում է դատարան/վիդեո/

Այսօր՝ հունիսի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  «Իրազեկ և պաշտպանված» հասարակական կազմակերպության նախագահ` Բաբկեն Պիպոյանը և և փաստաբան Գայանե Դեմիրչյանը անդրադարձան  երգիչ  Էրոս Ռամազոտի չկայացած համերգի գորշ  հետևանքներին: Ռամազոտտի համերգը թեև չկայացավ, բայց դահլիճը լեփ-լեցուն էր լինելու և բազմաթիվ տոմսեր վաղուց վաճառվել էին: Պարզվում է վաճառված տոմսերի գումարը, որը ի դեպ բավականին բարձր է եղել […]

Եվրոպան պետք է վերջ դնի Ալիևի ռեժիմին.Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎում

Սիրելի գործընկերներ, Այսօր Ռասիզմը դարձել է իրական թշնամի , որի դեմ մենք պետք է պայքարենք, և Եվրոպան պետք է համախմբվի: Ցանկացած մարդ` ռասիզմի ցանկացած դրսևորմամբ, պետք է պատժվի: Մեկ անգամ արդեն Եվրոպան տեսել է ռասիզմի էսկալացիա, և այդ ռասիզմի անունն էր Նացիստական ռեժիմ: Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի Խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ […]

ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբնույն օրը որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգսկսելու մասին: Արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել քննություն իրականացնող մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությանաշխատակիցներն այցով մեկնել են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ ԺիրայրՍեֆիլյանին տեսակցության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի