16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի  առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ը կկայանա երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը տղաների պայքարում կներկայացնեն Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարեն Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը: […]

Դեսպանն այցելել է մանկատուն

Վերջին մեկ ամսվա ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսի ուշադրության կենտրոնում էին մարդու իրավունքներին վերաբերող հարցերը և այս հարցերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լուռու մարզ կատարած իր այցի շրջանակում, որտեղ նա հանդիպումներ ունեցավ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կառույցների հետ, դեսպանն այցելեց նաև Վանաձորի մանկատուն: Դեսպանը ծանոթացավ մանկատան պայմաններին,  զրուցեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության […]

Ինչպե՞ս են աշխատանք փնտրողները «զոհ» դառնում /վիդեո/

Աշխատանքի տեղավորման գործակալությունները  Հայասատանում պարբերաբար դառնում են խաբեության համար ձևավորված կառույցներ և հիմնական «առաքելությունը» իրականացնելուց հետո ուղղակի փակվում են: Իհարկե, դրան հաջորդում են բողոքներ, հարուցվում են քրեական գործեր, բայց այս ոլորտում գործող խարդախների թիվը առանձնապես չի նվազում, քանի որ գործնեության կանոնակարգման խնդիրները դեռևս լուծում չեն ստանում: Փորձագետ Նվեր Սարգսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ […]

Ոչ մահմեդական փախստականները Թուրքիայում անվտանգության խնդիր ունեն

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությանն (ԺՀԿ-CHP) առընթեր համապատասխան հանձնաժողովը Թուրքիայում փախստականների վիճակի վերաբերյալ զեկույց է կազմել: «SputnikNews»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ զեկույցում մասնավորապես արձանագրվել է. «Թուրքիայում դժվար է փախստական լինելը, իսկ ոչ մահմեդական փախստական լինելը՝ առավել ևս»: Թուրքիայում ներկայումս ժամանակավոր կամ հիմնական սկզբունքով բնակվում է շուրջ 45.000 ոչ մուսուլման գաղթական, որոնց մեծ մասը սիրիացիներ են, հայեր, […]

Տաքսիստներն ընդդեմ Yandex ու gg տաքսիների. վարորդները կտրուկ քայլերի կդիմեն

Հայաստանի տաքսի ծառայություն իրականացնողները դեմ են, որ Yandex taxi-ին մուտք գործի Հայաստան: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Խնդիրը քննարկվում է տարիներ շարունակ, երբ բնագավառում հայտնվեց ggTaxi ծառայությունը, մենք հարցը բարձրացրել ենք Տրանսպորտի նախարարությունում` բացատրելով, որ դուք մեզնից պահանջում եք լիցենզավորվել տաքսի սերվիսներին, տարեկան վճարում ենք 200 հազար դրամ` ամեն վարորդին […]

75 ամյա վարորդը վրաերթի է ենթարկել երեխայի հանդեսին շտապող կնոջը

Երեւանում 75-ամյա վարորդն այսօր՝ հունիսի 21-ի առավոտյան կնոջ է վրաերթի ենթարկվել: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8:50-ի սահմանում՝ Թբիլիսյան խճուղում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, կինը վրաերթի է ենթարկվել հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնելիս: Նա գնալիս է եղել մանկապարտեզ` երեխայի հանդեսին:

Ռուսաստանցի կաթոլիկները Հայաստան են գալիս՝ Հռոմի պապի հետ միասին աղոթելու

Ռուսաստանից մի քանի խումբ ուխտավորներ կմասնակցեն այն պատարագին, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին կմատուցի Գյումրիի Վարդանանց հրապարակում Հայաստան իր այցի շրջանակներում: Այդ մասին ասել է Մոսկվայում հայ կաթոլիկ համայնքի ավագ քահանա Պետրոս Եսայանը, գրում է РИА Новости-ն։ Մոսկվացիներից բացի, կաթոլիկների խմբեր կժամանեն Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի եւ այլ քաղաքների հայկական համայնքներից: Հոգեւորականի խոսքով՝ այժմ […]

145 հազար դրամ կաշառքով վարորդական վկայական է ստացել. կան ձերբակալվածներ

2016թ. ապրիլին քաղաքացի Մովսես Մ.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չ.-ին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 145 հազար ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում ՀՀ ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնում կազմակերպել վարորդական վկայականի ստացումը: ՀՔԾ-ից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մովսես Մ.-ն հիշյալ գումարը փոխանցել […]

Չեմ կարծում, որ ամեն ինչի մեջ պետք է տեսնել քաղաքական ենթատեքստ. Շարմազանով

«Կարծում եմ՝ քաղաքական մոտիվներով ձերբակալությունները մեր երկրում վաղուց անցյալում են: Այստեղ խնդիրն իրավական դաշտում է: Մի կողմից կա անմեղության կանխավարկած, նյուս կողմից՝ պաշտոնական հաղորդագրություն ու քննչական գործողություններ», – անդրադառնալով Ժիրայր Սեֆլյանի ձերբակալությանը՝  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը: Աժ փոխխոսնակը նշեց՝ հարկ է իրավապահներին հնարավորություն տալ, որպեսզի վերջիններս իրենց աշխատանքներն իրականացնեն: «Սա իրավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի