09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

145 հազար դրամ կաշառքով վարորդական վկայական է ստացել. կան ձերբակալվածներ

2016թ. ապրիլին քաղաքացի Մովսես Մ.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չ.-ին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 145 հազար ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում ՀՀ ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնում կազմակերպել վարորդական վկայականի ստացումը:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մովսես Մ.-ն հիշյալ գումարը փոխանցել է Ժորա Չ.-ին, ով նույն պահին իր մոտ է հրավիրել ծանոթ Աշոտ Խ.-ին, եւ միասին գնացել են քննական բաժին:

Այնտեղ Մովսես Մ.-ն տեսական քննության ընթացքում առանց հարցերին պատասխանելու գնահատվել է դրական: Ավտոմեքենա վարելու գործնական քննության ընթացքում այն ընդունող ոստիկանության ծառայողը համոզվելով, որ Մովսես Մ.-ն չի տիրապետում վարելու հմտություններին, ընդհատել է քննությունը: Կարճ ժամանակ անց, ոստիկանության նույն ծառայողը Մովսես Մ.-ի հետ կրկին նստել է ավտոմեքենան եւ ընդունել գործնական քննությունը: Վերջինս ավտոմեքենան կրկին վարել է խախտումներով, մինչդեռ ոստիկանության ծառայողը զգուշացրել է, որ քննությանն ականատես անձանց հետաքրքրվելու դեպքում նրանց հայտնի, թե, իբր, ստացել է բացասական գնահատական:

Վերը նշված պայմաններում Մովսես Մ.-ն գնահատվել է դրական ու նույն օրը ստացել վարորդական վկայական:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու եւ կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Ժորա Չ.-ն եւ Աշոտ Խ.-ն՝ պաշտոնատար անձանց կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ