14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տաքսիստներն ընդդեմ Yandex ու gg տաքսիների. վարորդները կտրուկ քայլերի կդիմեն

Հայաստանի տաքսի ծառայություն իրականացնողները դեմ են, որ Yandex taxi-ին մուտք գործի Հայաստան: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Խնդիրը քննարկվում է տարիներ շարունակ, երբ բնագավառում հայտնվեց ggTaxi ծառայությունը, մենք հարցը բարձրացրել ենք Տրանսպորտի նախարարությունում` բացատրելով, որ դուք մեզնից պահանջում եք լիցենզավորվել տաքսի սերվիսներին, տարեկան վճարում ենք 200 հազար դրամ` ամեն վարորդին գրանցելով հարկային դաշտում, ինչպես նաև՝ լիցենզավորվում են անհատ վարորդները, ֆիզիկական անձինք»,-նշել է Տիգրան Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝  ggTaxi -ն  հայտարարում է, որ ինքն այլընտրանքային է:
«Եվ նրա ծառայությունը մատուցում են ոչ թե լիցենզավորված վարորդներ, այլ ցանկացած քաղաքացի` աշխատանքից հետո իր համար կարող է «Սմարթֆոն» համակարգով գրանցվել gg տաքսիում: Հետևաբար, սովորական տաքսիստները հարց են բարձրացնում` տարբերությունները ո՞րն է»,-տաքսիստների խոսքը փոխանցել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ պատրաստ են  Տրանսպորտի և կապի նախարարությանը հետ հանձնել իրենց լիցենզիաները: Իսկ եթե սա էլ չօգնի, ապա դատի կտրվի նաև Կառավարությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ