06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս են աշխատանք փնտրողները «զոհ» դառնում /վիդեո/

Աշխատանքի տեղավորման գործակալությունները  Հայասատանում պարբերաբար դառնում են խաբեության համար ձևավորված կառույցներ և հիմնական «առաքելությունը» իրականացնելուց հետո ուղղակի փակվում են: Իհարկե, դրան հաջորդում են բողոքներ, հարուցվում են քրեական գործեր, բայց այս ոլորտում գործող խարդախների թիվը առանձնապես չի նվազում, քանի որ գործնեության կանոնակարգման խնդիրները դեռևս լուծում չեն ստանում:

Փորձագետ Նվեր Սարգսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ աշխատանքի տեղավորման գործակալությունների կանոնակարգման համար պատասխանատվություն է կրում նաև պետությունը և հենց պետությունը պետք է հետևողական լինի, որպեսզի մեր քաղաքացիները չխաբվեն:

Սարգսյանի խոսքով՝ պետք է մշակվեն վերահսկման մեխանիզմներ և ցուցաբերվի հետևողականություն: Փորձագետը հիշեցրեց, որ 90-ականներին մենք ունեցել ենք լիցենզավորման գործնթաց, որը չգործեց և վերացվեց` այժմ ոլորտը չկանոնակարգված է:

Հարցին` թե ինչու են շատ երկրներում աշխատանքի տեղավորման գործակալությանը վճարում գործատուները, իսկ Հայաստանում հենց աշխատողը, փորձագետ Սարգսյանը պատասխանեց, որ գոյություն ունի աշխատանքի միջազգային կազմակերպություն, որի թիվ 181 կոնվեցիայի համաձայն գործատուն պետք է վճարի աշխատանքի տեղավորման գործակալությանը և ոչ թե աշխատանք փնտրողը և ցավով փաստեց, որ Հայաստանում այդ վճարները կատարում են աշխատանք փնտրողները:

«Ցանկացած կոնվեցիայի իրականացման համար պետբյուջեյից պետք է տրամադրվեն միջոցներ,պետությունը պարտավորություններ պետք է ստանձնի, որը ցավոք դեռևս չկա Հայաստանում»,-ընդգծեց փորձագետը:

Նվեր Սարգսյանը անդրադարձավ  նաև արդեն գոյություն չունեցող աշխատանքի պետական տեսչությանը . «Ամեն դեպքում տեսչության գործունեությունը արդյունավետ էր և կարևոր կառույց էր հարկադիր աշխատատեղերը վերահսկելու գործում»,-եզրահանգեց Սարգսյանը:

Նշենք, որ հունիսի 18-19 ին  Աղվերանում կայացավ «Մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում և լուսաբանում» թեմայով՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար հրավիրված երկօրյա դասընթացներ:

Դասընթացի  կազմակերպիչը հանդիսանում էր «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Փորձագետ Նվեր Սարգսյանը դասընթացի շրջանակներում  ներկայացրեց «Հարկադիր աշխատանք, միջազգային մոտեցումներ և տեղեկան լուծումներ» թեման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ