16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Մտավախություններս մեծ են. Լյուդմիլա Սարգսյան/վիդեո/

«Սարգսյան Ալիև հանդիպումը ըստ էության ոչինչ չի տալու»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը և մտավախություն հայտնեց որ հնարավոր է ճնշումներ լինեն հայկական կողմի վրա: Պատգամավորը  վստահեցրեց որ այս հանդիպման արդյունքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի,  այլ կքնարկվեն այն մեխանիզմները որը Սերժ Սարգսյանը պահանջել է դեռ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ […]

58 ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ևս մեկ անձ է կալանավորվել

58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)  սպանության գործով  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալված  Յուրի Հ.-ին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: Այս մասինտեղեկացանք ՀՔԾ-ից: Յուրի Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Հիշեցնենք, որ […]

Հունիսի 21-ին, ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 21-ին, ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուընկալվեն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը և փաստաբան Գայանե Դեմիրչյանը: ԹԵՄԱ՝ Էրոս Ռամազոտիի չկայացած համերգի տոմսերի գումարները մինչ օրս չեն վերադարձվել գնորդներին: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իրականացնել սպառողների իրավունքները վերականգնելու համար:

Ստատուս քվոն անընդունելի է․ Ալիեւը հանդիպել է Պուտինին

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն պետք է հաղթահարել, սակայն դրա համար պետք է այդ տարածաշրջանից դուրս բերել հայկական զորքերը, գրում է РИА Новости-ն։ «Հակամարտությունը ձգվեց, ինչպես հայտարարել են Ռուսաստանն ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի […]

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի  ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, և երկու երկրների միջև ձևավորված օրինակելի համագործակցության մասին են վկայում ոչ միայն բարձր […]

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որը հիմնված է քրիստոնեական արժեքների վրա […]

Հունիսի 21-ին , ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 21-ին , ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը: ԹԵՄԱ՝ ԼՂՀ հակամարտության լուծման համար հունիսի 20-ին կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովյան» պալատում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին: Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի