06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որը հիմնված է քրիստոնեական արժեքների վրա եւ շաղկապված է ռազմավարական գործընկերությամբ:

Ալեքսանդր Ռաբինովիչի խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, խոսել հայ-թուրքական հարաբերություններից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից: Էդուարդ Շարմազանովը հյուրին տեղեկացրել է, որ հայկական կողմը, ի տարբերություն Ադրբեջանի, կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա: ԱԺ փոխնախագահը հյուրին ներկայացրել է ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, հայ զինվորականների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններն ու ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար հնչող անհեթեթ հայտարարությունները: Խոսելով ԼՂ անկախացման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԼԵռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա»: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանին ապրիլյան պատերազմի ընթացքում բացահայտ աջակցություն է ցուցաբերել Թուրքիան, որն այսօր էլ շարունակում է իր պանթյուրքական եւ ժխտողական քաղաքականությունը, շուրջ 23 տարի շրջափակման մեջ պահում Հայաստանը:

Զրուցակիցները կարեւորել են մարդկության համար չարիք դարձած ցեղասպանությունների, ահաբեկչության, այլատյացության եւ ֆաշիզմի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը, անհրաժեշտ համարել մշակութային ժառանգության պահպանությանն ու տարածմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել են հետագա համագործակցությանն ուղղված կոնկրետ քայլեր:

Հանդիպման ավարտին «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է «Պատիվ եւ քաջություն» շքանշաններով: indexindexindexindex

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ