25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավականին օգտակար էր. Էդվարդ Նալբանդյան

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբա նդյանը:

«Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է պայմաններ ստեղծվեին բանակցային գործընթացը վերսկսելու համար:  Վիեննայում եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որում արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը վերցրել էին. առաջին հերթին կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով, նաև՝  94-95 թվականների եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերի հարգում:  Դրա կարևորության մասին հատուկ շեշտեցին եռանախագահող երկրների նախարարները, ընդգծեցին նաև հրադադարի խախտմա ն հետաքննության մեխանիզմների ստեղծումը,  որով կփաստվեն միջադեպերը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև ԵԱՀԿ թիմի կարողությունների ընդլայնման մասին խոսք գնաց»,- նշեց նախարարը:

Նալբանդյանը հիշեցրեց՝ հետո կայացան արտգործնախարների հանդիպումներ Բրյուսելում և Փարիզում, որտեղ եռանախագահող երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկները այստեղ խոսքը  հատկապես երկու առաջարկություններին է վերաբերում` հետաքննության մեխանիզմների ստեղծում և ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի՝ դիտարկում իրականացնող թիմի ընդլայնում:

«Հայկական կողմն աշխատում է եռանախագահողների հետ այդ երկու առաջարկությունների վրա: Ցավոք, կարող ենք ասել որ Ադրբեջանը մինչ այսօր այդքան կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարց վերաբերյալ: Իրենք ԵԱՀԿ-ի ֆինանսական ու բյուջետային հանձնաժողովում խոչընդոտեցին մշտական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման ֆինանսավորմանը: Իսկ այսօր հանդիպմանը նախագահների մակարդակով ևս մեկ անգամ վերահաստվեց, որ խումբը պետք է ընդլայնվի, և դրա մասին նշվեց նաև նախագահների համատեղ հայտարարությունում»,- փաստեց ԱԳ նախարարը:

Այդուհանդերձ, խնդիրը մնում է նշված մեխանիզմները կյանքի կոչելու մակարդակում, քանի որ դրանց մասին առաջին անգամ չէր, որ խոսվում էր: Նման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվել էին առնվազն երկու անգամ նախագահների մակարդակով դեռ Սոչիում՝ 2011-2012թթ-ին: Արդյունքում կրկին նույն բանն էր պատահել. ամեն անգամ Ադրբեջանը փորձել էր ետքայլ կատարել:

«Բացի այդ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ այս ժամանակահատվածում ադրբեջանական կողմը տարբեր, չէի ասի, որ կառուցողական, հայտարարություններով է հանդես եկել: Նաեւ,  երեկ եւ գագաթնաժողովի օրերին Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25.000 զինվորների, ծանր զինատեսակների, սպառազինության ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի գագաթնաժողովներից առաջ եւ դրանց ընթացքում»,- հավելեց Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավական օգտակար էր: «Որոշակի զգուշավորությամբ, սակայն, կարող եմ ասել, որ նաեւ կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն այն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել՝ դեպի հիմնախնդրի կարգավորման առաջընթաց: Այս մասին նաեւ նշված է հայտարարության մեջ, որն ընդունվել է նախագահների կողմից հանդիպման արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շա րունակել հանդիպումները նախարարների, նախագահների մակարդակով, նաեւ՝ այս ամբողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում: Պատահական չէր, որ նախագահների հանդիպման եզրափակիչ մասին եռանախագահող երկրների դեսպանները հրավիրվեցին մասնակցելու: Բացի այդ, ՀՀ Նախագահն առանձին հանդիպում ունեցավ եռանախագահների՝ ներկայացնելով մեր տպավորություններն այս գագաթնաժողովի արդյունքներից»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ