Պատերազմ կլինի այն ժամանակ, երբ. Իրատես
Ճեպազրույց նախկին Պ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Լ ընդհանրապես, Ռուսաստանը մշտապես հայտարարում են, թե Ադրբեջանն իրենց ռազավարական գործընկերն է: Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում: Հիմա, երբ Հայաստան- Ռուսաստան, իսկ Եթե առավել ստույգ` Հայաստան-ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիր են վավերացնում, ինչպես է, ըստ Ձեզ, վերաբերվելու «ռազմավարական» Ադրբեջանն այդ հանգամանքին:
֊Մենք պետք է կարողանանք տարբերակել, այո, Ադրբեջանն ԱՊՀ անդամ երկիր է, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն այն տեսանկյունից, որ Ռուսաստանի հետ ունի ընդհանուր հետաքրքրություն` Կասպից ծովի բաժանմանն առնչվող:
Առաջին հերթին: Կարծում եմ’ տեղյակ եք նաև, որ Ադրբեջանում հակառուսական տրամադրություններն անասելի մեծ են, սակայն հասկանալով, որ դրա ցուցադրումը և ցցումը կվնասեն իրենց, ադրբեջանցիները կարողանում են այդ կարգի ռիտորիկան կանխել և թույլ չտալ, որպեսզի հարաբերությունները Ռուսաստանի հետ սրվեն, վատանան: Եվս մեկ անգամ հիշեցնեմ Ադրբեջանում հարցումները ցույց են տվել, որ հակառուսական տրամադրություններն այստեղ 80 տոկոս են, քանզի Ադրբեջանը համարում է, որ իր թիվ մեկ բարեկամը Թուրքիան է:
-Բա էդ դեպքում ինչ «իլյուզիաների» մեջ է Ռուսաստանը: Ինչո՛ւ է էդպես բռնել Ադրբեջանի պոչը’ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում: Ավելին չասեմ:
֊Ռուսաստանն «իլյուզիաներ» չունի ամենևին:
֊Ինչ եք ասում, նախնական ծրագրով’ Ադրբեջանը ԵԱՏՄ տանելու անզուսպ ցանկություն կար’ քառօրյայից’ բփցկըիգից առաջ, Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայության էլ ավեփ բոտն ցանկության մասին էլ չասեմ:
֊Դա բացառված է:
֊Բա էդ դեպքում ինչ է, Ռուսաստանի միակ նպատակը խաղաղապահնե՛րն են Արցախում:
֊Ասել եմ քանիցս` Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում պահել իր ամբողջական ազդեցությունը, սա է նրա իրական աշխարհաքաղաքական նպատակը:
֊Այսինքն, ևս մեկ պատերազմի՛ պետք է սպասել:
֊Ես նման բան չասացի: Պատերազմը կլինի այն ժամանակ, եթե մենք թույլ տանք ռազմական բալանսի խախտում:
֊Ինչ ասել է՝ թույլ տալ:
֊Ասել է` մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանը դրան չհասնի, նույն ՀՕՊ-ը, որը մենք կունենանք Ռուսաստանի շնորհիվ:
Մանրամասենրին ծանոթացեք թերթի այս համարում: