15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

«ՔԿՀ-ում ծեծել են հոգեկան խնդիրներ ունեցող բանտարկյալին»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 12-ին հոգեկան խնդիրներ ունեցողներից մեկին մահակով ծեծել են, իսկ երբ տեղի ունեցած միջադեպի հետ կապված տվյալ խցի բանտարկյալները հաջորդ օրը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ, նրանց հաղորդումները հանցագործության մասին ՔԿՀ-ից դուրս չէին եկել»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2016-ի առաջին 6 ամիսների ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ նշել է […]

Պարզ ասե՛ք, որ այս համաձայնագրի շրջանակում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ. Փաշինյան

ԱԺ-ն շարունակում է քննարկել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Նախագծի հիմնական զեկուցողին՝  Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին,  հացեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և բարձրացրեց կործանիչ ավիացիա չունենալու  մասին խնդիրը: «Ինչո՞ւ մենք չունենք կործանիչ ավիացիա, 25 […]

Վարչապետը ծանոթացել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունով, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին: Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը տեղեկացրել է, որ գուլպաների արտադրությունը սկսվել է 2015 թվականից, իսկ 2016թ.-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև մանկական հագուստի արտադրությանը: Արտադրանքն ավելացնելու,  ընդլայնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կատարվել է […]

Պուտինն ու Էրդողանը վաղը հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը հեռախոսազրույց կանցկացնեն։ Հեռախոսազրույցը կիրականացվի ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։ Խոսելով Էրդողանի՝ Պուտինին հղած նամակից՝ Պեսկովն ասել է, որ Թուրքիայի նախագահի կողմից ներողություն խնդրելը կարեւոր քայլ է, բայց հարաբերությունները չեն կարղ երկու օրում […]

Քրեական հեղինակությունները ճնշում են բոլոր տեսակի բողոքները դատապարտյալների կողմից.դիտորդ

«Մեր քրեակատարողական հիմնարկները կարիք ունեն հեղափոխական փոփոխությունների, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ պետական մակարդակով: Քրեական հեղինակությունները ճնշում են բոլոր տեսակի բողոքները դատապարտյալների կողմից, ինչն էլ ավելի է խորացնում խնդիրները»,-այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: «ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը միջանձնային […]

Դրանով որևէ մեկին լավություն չենք արել, մեր ժողովրդին ենք լավություն անում. Շարմազանով

ՀՀ-ն ու ՌԴ-ն  ռազմավարական դաշնակիցներ են, այդ դաշնակցությունը բոլոր երեք նախագահների ժամանակ եղել է առանցքային: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս շեշտեց՝  ՀՀ-ն պետք է անդամակցի որևէ ռազմաքաղաքական կառույցի, մասնավորապես` ՀԱՊԿ-ին, այլընտրանք չկա. «Դրանով որևէ մեկին լավություն […]

Լավ օրենքը լավ ընտրություն անցկացնելու համար է. Արամ Մանուկյան

ԱԺ  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կիարծում է՝ ՀԱԿ-ն այլ քաղաքական ուժերի հետ չարչարվում է լավ Ընտրական օրենսգիրք ունենալու համար: «Ինչի համար է լավ օրենքը: Ես գիտեմ՝ լավ օրենքը լավ ընտրություն անցկացնելու համար է»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը: Նա  ասաց՝ հույս ունի՝  Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները կյանքի կկոչվեն: «Քաղաքական ուժերն այսօր ստորագրել են […]

Ներկայացնում են զինծառայողները․ մարզական միջոցառումներ զորամասում

Նախապես հաստատված պլանի համաձայն` հունիսի 26-ին ՀՀ հարավային ուղղությամբ տեղեկայված զորանասերից մեկում, ինչպես և զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, անցկացվել են մարզական միջոցառումներ: Առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով` զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր մրցույթներ տարբեր մարզաձևերից: Մրցակցային առողջ մթնոլորտում զինծառայողները իրենց ուժերն են ստուգել պարանի ձգում, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, բազկամարտ, շախմատ, շաշկի մարզաձևերում: Ուշագրավ […]

Լավրովը կժամանի Երեւան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան՝ հուլիսի 4-ին Երեւանում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու։ Այդ մասին այսօր տեղեկացրել է է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։ «Նախարարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների գնահատականի հարցերը եւ միջազգային հարթակում համագործակցությունը»,– ասել է Զախարովան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի