14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դրանով որևէ մեկին լավություն չենք արել, մեր ժողովրդին ենք լավություն անում. Շարմազանով

ՀՀ-ն ու ՌԴ-ն  ռազմավարական դաշնակիցներ են, այդ դաշնակցությունը բոլոր երեք նախագահների ժամանակ եղել է առանցքային: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս շեշտեց՝  ՀՀ-ն պետք է անդամակցի որևէ ռազմաքաղաքական կառույցի, մասնավորապես` ՀԱՊԿ-ին, այլընտրանք չկա. «Դրանով որևէ մեկին լավություն չենք արել, մեր ժողովրդին ենք լավություն անում», – ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց` ՆԱՏՕ-ն չի կարող այլընտրանք լինել ՀԱՊԿ-ին` իր Թուրքիայով հանդերձ:

ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ 200 մլն-ի սպառազինությունների մասով գործընթացն ընթացքի մեջ է և անհանգստանալու կարիք չկա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ