21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քրեական հեղինակությունները ճնշում են բոլոր տեսակի բողոքները դատապարտյալների կողմից.դիտորդ

«Մեր քրեակատարողական հիմնարկները կարիք ունեն հեղափոխական փոփոխությունների, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ պետական մակարդակով: Քրեական հեղինակությունները ճնշում են բոլոր տեսակի բողոքները դատապարտյալների կողմից, ինչն էլ ավելի է խորացնում խնդիրները»,-այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

«ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը միջանձնային եւ ոչ կանոնադրական հարաբերություններն են. այնտեղ գործում են ոչ թե իրավական ակտերն ու նորմերը, այլ չգրված քրեական օրենքներ: Այդ օրենքների պատճառով էլ դատապարտյալներից շատերը վախենում են բողոքել: Եթե որեւէ մեկն ուզում է բողոքել, շատ հեշտությամբ այդ քրեական աշխարհի միջոցով կարողանում են ճնշել դատապարտյալներին: Միջանձնային հարաբերություններում էլ մարդը ՔԿՀ-ում կարող է կորցնել ամեն ինչ, կարող են ներքաշել խաղի մեջ եւ մարդը ստիպված լինի վաճառել իր ողջ ունեցվածքը, այդ հարցերը փակելու համար: Դա գալիս է դեռ ԽՍՀՄ-ից ու չի փոխվում»,- ընդգծեց Ռևազյանը:

Դիտորդ խմբի անդամի փոխանցմամբ՝ գործող համակարգի պայմաններում, երբ որևէ խցից բողոքներ լինեն, կարող են այդ խուց տեղափոխել քրեական մի հեղինակության եւ բողոքները կդադարեն:

«Համագործակցություն է տեղի ունենում ՔԿՀ-ի եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների միջեւ: Շատ դեպքերում ՔԿՀ աշխատողներն ասում են՝ այդ համակարգը թույլ է տալիս վերահսկողության տակ պահել դատապարտյալներին, եթե այդ հսկողությունը չլինի, իրենց համար ավելի դժվար կլինի, քանի որ պետք է աշխատեն յուրաքանչյուր բանտարկյալի հետ:  Մեզ մոտ տպավորություն է, որ այդ համակարգը ձեռնտու է երկու կողմերին»,- եզրափակեց Ռևազյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ